«Պետգույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ -ը ստեղծված է կոնկրետ անձանց համար
«Ժողովուրդը» գրում է. «Արման Սահակյանի՝ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից հրաժարական տալուց հետո աշխատանքից ազատվել է նաև «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը՝ Ստեփան Ստեփանյանը:
Նշենք, որ Ստեփանյանը Սահակյանի բակային ընկերն է, ուստի նրա համար էլ հատուկ ստորաբաժանում էր ձևավորել: Նշված ՊՈԱԿ-ն իրականացնում է նույն գործառույթները, ինչ պետգույքի կառավարման վարչությունը, և այս կառույցը գոյություն ունի՝ շնորհիվ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայիսի 10-ին ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Արմեն Գևորգյանը, որը մինչ այդ «Հրազդան մարզահամալիր» ընկերության տնօրենն է եղել, ապա պետական գույքի կառավարման վարչության պետի խորհրդականը:
Մնում է հուսալ, որ նոր կառավարությունը կփակի այս ՊՈԱԿ-ը. ի վերջո, սա ՀՀ պետական գույքի կառավարման վարչության կրկնօրինակն է՝ ստեղծված կոնկրետ անձանց փող աշխատելու համար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...