Առաջին հանրապետությունը դարձավ ներկայիս Հայաստանի զարգացման հիմքը. ՀՀ նախագահ (տեսանյութ)
Առաջին հանրապետությունը դարձավ Հայաստանի Երկրորդ եւ Երրորդ Հանրապետությունների ստեղծման հիմքը: 2017 թվականի նախագահի մրցանակի դափնեկիրների պարգեւատրման արարողության ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
Պետության ղեկավարը հիշեցրեց, որ ընդամենը մի քանի օրից Հայաստանը նշելու է Առաջին Հանրապետության 100-ամյակը: «Հանրապետությունը, որը, չնայած գոյատեւման կարճ ժամանակահատվածին, կարողացավ շատ բանի հասնել եւ հիմք դարձավ Երկրորդ Հանրապետության ստեղծման համար»,- ասաց նախագահը՝ կոչ անելով հիշել Առաջին Հանրապետության մասին ոչ միայն որպես Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտեր, այլ՝ որպես երկրի հետագա զարգացման հիմք:
«Առանց առաջին հանրապետության դժվար կլիներ Խորհրդային Հայաստան ստեղծել: Այն իր գոյության 70 տարվա ընթացքում թույլ տվեց շատ բանի հասնել, թեեւ եղել են նաեւ դժվարություններ: Չի կարելի հերքել Հայաստանի հսկայական ձեռքբերումները Խորհրդային շրջանում»,- ընդգծեց նախագահը՝ հավելելով, որ Երկրորդ Հանրապետությունն իր հերթին հիմք դարձավ Երրորդի համար:
«Այսինքն, մենք ապրում ենք Երրորդ հանրապետությունում, որն իսկապես ստեղծվել է 100 տարի առաջ»,- ասաց Արմեն Սարգսյանը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...