Երբ գնահատվում են լավ սովորող աշակերտները
Արդեն երրորդ անգամ տեղի է ունեցել «Սեդրակյան» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Էրեբունի» առաջադեմ դպրոցականների բարձրագույն կրթության խրախուսական ամենամյա մրցույթը, որի նպատակն է աշակերտների շրջանում մեծացնել հետաքրքրությունը մրցույթի հարցաթերթիկներում ընդգրկված առարկաների նկատմամբ:
Բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը և մրցույթի գաղափարի հեղինակը Դավիթ Սեդրակյանն է: Նախորդ երկու տարիներին մրցույթին մասնակցում էին միայն Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների իններորդ դասարանցիները, իսկ այս տարվանից մասնակցում են Երևան քաղաքի թվով 168 ոչ մասնավոր դպրոցների իններորդ դասարանցիները:
Մրցանակային 3 տեղեր զբաղեցնողները ստանում են բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսման համապատասխանաբար 4, 2 և 1 տարվա վարձի փոխհատուցման հավաստագրեր: Համաձայնվենք, որ սա էական խթան է շատ ու շատ դպրոցականների համար:
Նախորդ 2 տարիների 6 մրցանակակիրներին այս տարի միացել են ևս 3 հաղթողներ. առաջին տեղ՝ Աննա Թովմասյան (Երևանի Ֆիզմաթ դպրոց), երկրորդ տեղ՝ Աննա Արզումանյան (Երևանի N186 դպրոց) և երրորդ տեղ՝ Մոնիկա Ղավալյան (Երևանի Ֆիզմաթ դպրոց):
Մնում է հուսալ, որ ավանդույթը կշարունակվի և մյուս տարի ևս արժանի աշակերտները կարժանանան համապատասխան մրցանակների եւ խրախուսանքների:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում