Կառավարությունը պետք է քննարկումներ սկսի շատ արագ. Վահագն Խաչատրյան (տեսանյութ)
Որքանո՞վ է իրական մտավախությունը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ծանր տնտեսություն է ժառանգություն հասել։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ ծայրահեղ վատ վիճակում չէ բյուջեն։
«Բյուջեն չի սպառվել, նույնիսկ բավականին լավ վիճակում է գտնվում։ Կոնկրետ այսօր այդպիսի խնդիր չկա, թե սպառվել է բյուջեն»,- ասում է նա։
Թավշյա հեղափոխությունից հետո էլ չեն դադարել բողոքի ակցիաները։ Ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի՝ տարբեր պահանջներով քաղաքացիների ակցիաները տրամաբանական են և իշխանությունը պետք է արագ լուծումներ գտնի։
«Այսօր ես գտնում եմ, որ ամենադժվարը և ծանրը պետական ինստիտուտների անխափան աշխատանքի ապահովումն է, ինչքանով կարող է անխափան ապահովել համակարգի աշխատանքը՝ անկախ այն հանգամանքից, թե ի՞նչ ժառանգություն են ստացել, ի՞նչ ֆինանսական հնարավորթւոյուն ունի, ինքը պարտավոր է դա անել»,-նշում է տնտեսագետը։
Ըստ տնտեսագետի՝ իշխանությունները նաև պետք է լուծեն հասարակությանը հուզող արագաչափերի խնդիրը, պարտադիր կուտակային համակարգի խնդիրը։ Օրեր առաջ վարչապետը մասնավորապես հայտարարել էր, որ իրավական հիմքերի առկայության դեպքում չի բացառվում տեսախցիկների եւ արագաչափերի ժամանակվորապես կիրառումը։
Ավելին՝ A1+-ի տեսանյութում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...