Սահակ Հովհաննիսյանը եւ Էդմոնդ Նազարյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոններ (Տեսանյութեր)
Հայաստանը ներկայացնող Սահակ Հովհաննիսյանը նվաճել է Մակեդոնիայում անցկացվող հունահռոմեկան ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոնի տիտղոսը:
60 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովհաննիսյանը 5:3 հաշվով հաղթել է վրացի Գեորգի Չխիկվաձեին եւ նվաճեց ոսկե մեդալ:
48 կգ քաշային Գառնիկ Հարությունյանն արժանացել է բրոնզե մեդալի: Մեդալային գոտեմարտում Հարությունյանը 8:0 հաշվով հաղթել է հունգարացի Գաբոր Կովաշին:
Ռոբերտ Կարապետյանը բրոնզե մեդալակիր է դարձել 51 կգ քաշային կարգում: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 12:8 հաշվով հաղթել է լիտվացի Ադոմաս Գրիգալյունասին:
65 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Շանթ Խաչատրյանը, որը երրորդ տեղի համար գոտեմարտում 6:0 հաշվով ուժեղ է գտնվել մոլդովացի Միխայիլ Անաիեւից:
80 կգ քաշային կարգում Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4:6 հաշվով պարտվել է նորվեգացի Էքսաուս Մուկուբուին:
45 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը, որը անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է: Եզրափակիչում Էդմոնդ Նազարյանը պարտության է մատնել ադրբեջանցի Գուրբան Գուրբանովին (3:3):
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել էր 3 մեդալ։ Ռաֆայել Հարությունյանը (45 կգ) դարձել էր Եվրոպայի չեմպիոն, Մանվել Խնձրցյանը (51 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Նարեկ Հարությունյանը (65 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ