Միհրան Հարությունյան. Այս հաղթանակը Հայաստանինն է
MMA-ում առաջին հաղթանակը տարած Միհրան Հարությունյանը հաղթանակը նվիրել է Հայաստանին:
«Ես շատ ծանր ու դժվար աշխատանք էի տարել այս հաղթանակի համար: Ես կարելի է ասել, այս ամբողջ ընթացքում պատրաստվել էի 15 րոպե տեւողությամբ պատերազմի: Բայց հաջություն եղավ եւ ես շատ ավելի շուտ ավարտեցի այդ պատերազմը: Շնորհակալ եմ Աստծուն եւ իմ թիմին այս հաղթանակի համար: Զգում էի նաեւ տրիբունաներից եկող մեծ աջակցությունը: Այս հաղթանակը Հայաստանինն է: Ցավում եմ, որ թույլ չտվեցին եռագույնը պահեի գլխավերեւումս հաղթանակից հետո, քանի որ օրենքներն են այդպես»,- ասել է Միհրան Հարությունյանը:
Միհրան Հարությունյանի մրցակիցը իրանցի Ալի Յուսեֆին էր, որը խառը մենամարտերում արդեն անցկացրել էր 9 մենամարտը՝ 6 հաղթանակով եւ 3 պարտությունով:
Միհրան Հարությունյանը հաղթանակ տարավ ժամանակից շուտ: Առաջին ռաունդում Միհրանը գեղեցիկ հնարքով գցում կատարեց մրցակցին եւ մինչեւ ռաունդի ավարտը հարվածաշարերով առավելության հասավ։ Երկրորդ ռաունդի մեկնարկում կրկին մրցակցին հարվածելու հնարավորություն չտվեց։ Րոպեներ անց Ալի Յուսեֆին մենամարտը կանցնեցնելու ժեստ արեց, հրաժարվելով հետագա պայքարից:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ