ՊԵԿ-ում իշխանափոխություն է
«Հրապարակ».«Հինգշաբթի օրը կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին և նշանակեց ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին։ Սրանով Փաշինյանը գրեթե վերջնականապես ազատվեց Կարեն Կարապետյանի կադրերից։ «Գազպրոմից» եկած կադրերից մնաց միայն Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, որի ճակատագիրը դեռ պարզ չէ։ Անանյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելու հենց հաջորդ օրը կադրային փոփոխություններ սկսվեցին կառույցում։ Երեկ, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, մաքսային ոլորտի երկարամյա պաշտոնյա Սամվել Ավետիքյանը։ Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատման դիմումներ են գրել նաև կոմիտեի նախագահի մյուս երկու տեղակալները՝ Վախթանգ Միրումյանն ու Կարեն Բրուտյանը։ Ըստ էության՝ նրանց հետ ևս չեն ցանկացել «աշխատել», նոր իշխանությունը որոշել է ամբողջությամբ վերափոխել ղեկավար կազմը։ Կադրային փոփոխություններ կան նաև կառույցի տարբեր վարչություններում, որոշ տեղերում վերադառնում են նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կադրերը։ Առհասարակ, սա այն կառույցն է, որտեղ դրսից մարդ բերելը հեշտ գործ չէ, հիմնականում պիտի յոլա գնան նախկինում կամ շատ ավելի նախկինում աշխատած կադրերով»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...