Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Վարդան Օսկանյանը Սեյրան Օհանյանի, Գագիկ Ծառուկյանի եւ հնարավոր դաշինքների մասին (Տեսանյութ)

«Համախմբում» կուսակցության ղեկավար, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի բացառում, որ իրենց դաշինքը կարող է միավորվել Գագիկ Ծառուկյանի ձեւավորելիք դաշինքի հետ։ Այս մասին Վարդան Օսկանյանը հայտարարել է NEWS.am-ին տված հարցազրուզրույցում։

Պարոն Օսկանյան, արդեն մասամբ պատրաստ է Ձեր դաշինքը, դեռ վերջնականապես չի կողմնորոշվում «Ժառանգությունը», ի՞նչն է պատճառը, տարակարծությունները «Ժառանգությունո՞ւմ» են, թե՞ դաշինքի անդամների հետ ինչ-որ հարցերի շուրջ համաձայնության չեք գալիս։

Մեզ համար ցանկալի է, որ «Ժառանգությունը» միանա մեր դաշինքին: Դաշինք կազմելու մեր բանակցությունները հենց իրենց հետ են եղել, նրանք այդ կորիզի մաս կարող են կազմել, բայց վերջնական որոշումը իրենցն է: Մենք առաջին քայլն արել ենք, երեք կուսակցությունով ստեղծել ենք, երկու այլ կուսակցություն է միացել մեզ, այլ քաղաքական ուժեր են միացել, քաղաքացիական հասարակությունից են միացել։ Այնպես որ այդ կորիզը կա, ցանկություն կա, որ այդ դաշինքը մեծ լինի, մենք բոլորս մեծ խնդիր ենք դրել մեր առջեւ՝ հասնել իշխանափոխության։ Այնպես որ, երբ ամբողջական տեսք ստանա դաշինքը, հասարակությանը կներկայանանք հստակ ծրագրով, խնդիրների մատնանշմամբ եւ առաջարկելով այդ խնդիրների լուծումները։

Այս օրերին խոսվեց Գագիկ Ծառուկյանի հետ միավորվելու հավանականության մասին։ Հանդիպե՞լ եք Ծառուկյանի հետ, քննարկե՞լ եք ընտրություններին միավորված մասնակցելու հարցը, եւ ընդհանրապես Ծառուկյանի ստեղծելիք դաշինքի եւ Ձեր դաշինքի միջեւ միավորվելու եզրեր կա՞ն։

Ես անձամբ Ծառուկյանի հետ չեմ հանդիպել, որոշ կոնտակտներ, բնականաբար կան, չմոռանաք, որ «Համախմբում» կուսակցության կորիզը, հիմնական առանցքային հիմնադիրները երկար տարիներ աշխատել են Ծառուկյանի հետ եւ արդյունավետ են աշխատել: Շատ հարցերում փոխադարձ հասկացողություն կա, բայց այս պահի դրությամբ որեւէ պայմանավորվածություն չկա նորից միասին քաղաքական ճանապարհ անցնելու։ Բայց քանի որ, առաջին օրվանից մեր մոտեցումն այն է եղել, որ մենք չենք բացառում իշխանությունից բացի ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցությունը, այս կոնտեքստում չենք բացառում նաեւ Ծառուկյանի հետ մեր համագործակցությունը։ Դա տարբեր ձեւաչափով կարող է լինել, կարող է դաշինք լինել, համագործակցություն լինել, կարող է պայմանավորվածություն լինի, որ ընտրություններից հետո միասին կառավարություն կազմենք։ Մենք բաց ենք բոլոր տեսակ հնարավոր զարգացումների առջեւ այնքան ժամանակ, քանի դեռ հստակ նույն խնդիրն ենք դրել՝ հասնել իշխանափոխության, լուծել ժողովրդի առջեւ ծառացած խնդիրը, այս նպատակի համար պատրաստ ենք բոլոր տեսակի ձեւաչափերին։

Առաջիկայում Ծառուկյանի հետ հանդիպելու ծրագիր ունե՞ք եւ միավորվելուն ի՞նչը կարող է խոչընդոտ լինել: Օրինակ դաշինքը առաջնորդելու հարցում կարո՞ղ է Սեյրան Օհանյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ ամբիցիաների հարց ծագել, թե այլ բովանդակային հարցեր կան:

Այս պահին այդպիսի խնդիր մեր առջեւ չենք դրել: Պարզ է, որ յուրաքանչյուրն իր դաշինքն է կազմում, մենք մեր գործն ենք անում, Ծառուկյանը` իր գործը, այս երկու դաշինքները ձեւավորվելուց հետո շատ ավելի հեշտ է լինելու, եթե երկու դաշիքները ցանկություն ունենան միավորվելու։ Այս պահի դրությամբ համարում ենք` այն ինչ ունենք, նրանով ենք գնում ընտրությունների։ Մնացածը ժամանակը ցույց կտա։ Չմոռանանք նաեւ մի այլ բան. մեր նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս, որ այն, ինչ մինչեւ ընտրությունները չենք կարողացել անել, ընտրություններից հետո կարող ենք անել։ Ծառուկյանը իր դաշինքով կգնա որոշ տոկոս կհավաքի, մենք մեր դաշինքով կգնանք եւ որոշ տոկոս կհավաքենք, այսինքն` Սահմանադրությունը հնարավորություն է տալիս երեք կուսակցությունով 50+ ձայն ունենալ եւ կառավարություն կազմել։ Այնպես որ, կարող է մինչեւ ընտրությունները միավորում լինել եւ կարող է ընտրություններից հետո կոալիցիա լինել, կարող է էս տակտիկական նկատառումներից ելնելով` նախօրոք պայմանավորվենք եւ այս ճանապարհով էլ գնանք։

Ձեր դաշինքում հավաքվել են իշխանության նախկին ներկայացուցիչները: Դուք եղել եք Ռոբերտ Քոչարյանի իշխանության առանցքային պաշտոնյաններից մեկը, Սեյրան Օհանյանն ընդամենը չորս ամիս առաջ է ազատվել պաշտպանության նախարարի պաշտոնից։ Նախկինում առանցքային պաշտոնյաներ լինելու հանգամանքը խոչընդոտ չի՞ կարող լինել քաղաքացիների վստահության քվեին արժանանալուն, չէ՞ որ նրանք կարող են մատնացույց անել Ձեր բացթողումները, չարածները։

Նախ իմ մասով ասեմ. հարցադրումը երբ ծագում է, որ Օսկանյանը նախկինում իշխանության մեջ է եղել, նշանակում է՝ մեզ մոտ զուտ քաղաքագիտական առումով այն չէ։ Այն, ինչ ես արել եմ, դասագրքային դրսեւորում է ժողովրդավարության եւ պետականաշինության առումով։ Իհարկե, իշխանության մեջ չլինես, պիտի լինես ընդդիմության մեջ, կամ, օրինակ, «պարտվես» ընտրություններում կամ դու որոշես՝ քո շրջանը ավարտել ես, դուրս գաս իշխանությունից, լինես ընդդիմություն ու նորից ձգտես իշխանության: Եթե պետությունը, մարդիկ, քաղաքական գործիչները այս ցիկլը չեն անցնում, նշանակում է երբեք մեզ մոտ ժողովրդավարությունը խորը արմատներ չի գցելու: Իմ առումով տեղի ունեցածը դասական գործընթաց է։ Ես տասը տարի աշխատել եմ Քոչարյանի հետ, ձեռքբերումներ ունեմ, ավարտվել է իմ փուլը, նախագահ է փոխվել, ես ինքս եմ առաջարկել, որ նոր նախագահը նոր արտաքին գործերի նախարար պիտի ունենա: Հակառակ ինձ արված առաջարկություններին, համարել եմ` իշխանափոխություն է եղել եւ այդ պահից ինձ համարել եմ ոչ իշխանական գործիչ։ Հիմա ընտրություններ կան, ես հայտ եմ ներկայացնում գալ իշխանության, դա իմ ուժեղ կողմն է։

Սեյրան Օհանյանի պարագան մի քիչ այլ է: Սեյրան Օհանյանը, ինչպես տեսնում ենք նաեւ այլ քաղաքական գործիչներ, ապագա օրերին Հանրապետականի ներսից հասկացան, որ այս իշխանությունների հետ գնալը հեռանկար չունի եւ կարող են սկսել ինքնուրույն գործել, որովհետեւ այդ մարդիկ էլ մտահոգ են երկրի ապագայով: Սեյրան Օհանյանը կուսակցական երբեք չի եղել, նա պաշտպանության նախարար է եղել, որը քաղաքական նշանակում է, ինչ որ պահի նա իրեն ազատել է այդ կախվածությունից...

Ի՞նքն է ազատել, թե ինչ որ պահից Սեյրան Օհանյանին ազատել են պաշտոնից, եւ նա որոշել է պայքարել իշխանության դեմ:

Չէ, դա պրիմիտիվ մեկնաբանություն կարող է լինել։ Կարող ես իշխանության մեջ լինել, ասես՝ սա իմ ոլորտն է, ինձ վստահվել է, մաքսիմում անում եմ իմ անելիքը՝ հույս ունենալով, որ հետագայում ինչ որ բաներ կարող ես ուղղել, բայց որ տեսնում ես` ինչ-որ բան չի ստացվում եւ քո առջեւ հնարավորություն կա ընտրությունների միջոցով մի նոր փուլ անցնել, կարող ես այդպիսի որոշում կայացնել։ Պետք չէ անձնական հարթության մեջ դնել անպայման։

Պարոն Օսկանյան, եթե Սեյրան Օհանյանը մտահոգ էր, կարող էր չէ՞ հրաժարական տալ, ավելի ազնիվ կլիներ...

Սա իմ մեկնաբանությունն է, ես ուզում եմ հավատալ եւ կարծում եմ` չեմ սխալվում, կամ գոնե իմ պատկերացումը Սեյրան Օհանյանի վերաբերյալ մոտ է իրականությանը այնքանով, որ նա մտահոգված լինելով երկրի ապագայով, տեսնելով, որ իշխանության հետ որեւէ հեռանկար չկա երկրում ինչ որ բան փոխելու, հարմար պահը օգտագործելով ընտրությունների նախաշեմին որոշել է մտնել քաղաքական դաշտ եւ մասնակցել ընտրություններին` դրանով փորձելով իր պատկերացումները իրականացնել։ Պատճառ չունեմ սրան չհավատալու։

Հայտնի՞ է՝ ով է գլխավորելու ձեր դաշինքը, չէիք բացառել, որ Օհանյանը կարող է լինել:

Դաշինքների պարագայում երբեք իմ անձը խոչընդոտ չեմ դարձնելու, չեմ բացառում, որ Սեյրան Օհանյանը լինի, այդ որոշումը ինչ-որ պահի հրապարակային կդարձնենք, ես մնում եմ իմ ասածին, որ դաշինքի դեպքում չեմ պնդի, որ ցուցակն անպայման ես եմ գլխավորելու, որովհետեւ նման պնդումը կարող է խոչընդոտ լինել դաշինքը կայանալուն: Եթե առանձին գնար «Համախմբումը», անպայման, ես կգլխավորեի։ Դաշինքի դեպքում ես այդ ճկունությունը ուզում եմ դրսեւորել հանուն մեծ խնդրի՝ հասնել հաղթանակի։

Պարոն Օսկանյան, Հովիկ Աբրահամյանը, որը համարվում էր ՀՀԿ-ի առանցքային հենասյուններից մեկը, երեկ հայտարարեց կուսակցությունը լքելու մասին։ Տեղեկություններ կան, որ նրան կարող են հետեւել մի շարք ՀՀԿ-ականներ։ Ձեր կարծիքով ի՞նչ է կատարվում իշխանության մեջ, հնարավո՞ր եք համարում, որ տարբեր պատճառներով կուսակցությունը լքեն հիմնական դեմքերը եւ իշխանությունը փլուզվի:

Դա իրենց խնդիրն է ես հույսս դրա վրա չեմ դնում, այլ մեր հնարավորությունների, այն հավատի, որ ժողովուրդը կտաբերակի՝ ով ով է եւ կտեսնի, որ իսկապես, այն դաշինքը, որ մենք կազմել ենք, ի վիճակի է երկրում փոփոխություններ իրականացնել։ Մի բան ակնհայտ է, իշխանական ուժն այսօր իրեն ամբողջությամբ սպառել է, այն մարդիկ, ովքեր պրոբլեմների ստեղծման պատճառներն են, չեն կարող լուծումներ առաջարկել։ Իրենցից անկախ այնպիսի մեխանիզմ է ստեղծվել, որի դեմ չեն կարող պայքարել, եթե արմատական փոփոխություն չեղավ, նոր մարդիկ չեկան, որ կախվածություն չունեն բիզնեսների հետ ու անձնական շահեր չեն դրսեւորում համակարգի շրջանակում, ուղղակի հնարավոր չի։

Ես էն մարդը չեմ, որ սպասեմ տեսնեմ իշխանությունը փլուզվի` ուրախանամ: Երեկ լսեցի, որ Հովիկ Աբրահամյանը դուրս է եկել ՀՀԿ-ից, բայց ինձ համար դա տոն չէ, չգիտեմ` երեւի ծրագրեր ունի, ուրիշները կարող են դուրս գալ, այսինքն` հույսս դրա վրա չեմ դնում, այլ ժողովրդի, որ տեսնի, որ իշխանությունները սպառվել են։ Առաջիկա ընտրությունները միակ շանսն են, իշխանությունը ամեն ինչ արել է, որ վերարտադրվի, Սահմանադրությունն է փոխել դրա համար: Եթե ժողովուրդը դա թույլ տվեց, նշանակում է` հաջորդ 5-10 տարին էլ այդպես շարունակվելու է: Ամեն ինչ ժողովրդից է կախված, մենք ժողովրդին տալու ենք այլընտրանք։ Այս դաշինքում իմ ներգրավվածությունը, Սեյրան Օհանյանի հետ աշխատանքը նրա համար է, որ ժողովրդին իսկապես այլընտրանք տանք, համոզենք, որ այստեղ կան մարդիկ, որոնք փորձ ունեն իշխանության՝ մեկը անվտանգության ոլորտում, մյուսը՝ արտաքին քաղաքականության։

Դուք քաղաքացիներին մատնացույց եք անելու խնդիրներն ու դրանց լուծումները, մի քանի ամիս առաջ ընդամենը առանցքային պաշտոն զբաղեցրած Սեյրան Օհանյանը խնդիրները մատնացույց անելուց առաջ, չպե՞տք է նախ հանրությանը բացատրություն տա, թե ինչու իրեն չի հաջողվել այդ լուծումներն իրականացնել իր զբաղեցրած ոլորտում տարիներ շարունակ: Ի՞նչն է եղել պատճառը, որ դուրս է եկել իշխանությունից եւ պաշտոնավարման տարիներին իր կուտակած հարստության աղբյուրները մատնացույց անելու անհրաժեշտություն ունի՞, թե ոչ։

Համոզված եմ, որ Սեյրան Օհանյանը այդ բոլոր հարցերի պատասխանը կտա։ Դեռ հրապարակային ելույթներով հանդես չի գալիս։ Դեռեւս դաշինքի ղեկավարման հարցը պաշտոնական չէ, այդ բոլորը որ ամբողջացվի, նա բոլոր հարցերի պատասխանը կտա, ես անձնապես ստացել եմ պատասխանը եւ ինձ բավարարել է այն, եւ ես որոշել եմ, որ Օհանյանի հետ կարող եմ ճանապարհ գնալ: Իր անձի հետ կապված հարցերին վստահ եմ՝ կտա բացատրություններ։

Պարոն Օսկանյան, չեն դադարում լուրերը, որ Ռոբերտ Քոչարյանն է ձեր դաշինքի թիկունքում, ինչ-որ պահից կտեսնե՞նք Քոչարյանին ձեզ հետ։

Այդ հարցին Քոչարյանը կարող է պատասխանել, ես ասել եմ` «Համախմբում» կուսակցության ստեղծման օրվանից կապ չի ունեցել, դաշինքի հետ էլ կապ չունի, իր հետագա անելիքների մասին ինքը կարող է ասել։

Իսկ Դուք ուզո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը ստանալ հանուն ձեր նպատակի իրականացման։

Ուզել-չուզելու խնդիր չէ, ես չեմ ուզում այդ հարցին հիպոթետիկ պատասխանել։ Այնքան ժամանակ, որ Ռոբերտ Քոչարյանը ոչինչ չի ասում իր քաղաքական ներգրավվածության մասին, անիմաստ է մեկնաբանություն անել։

Թեեւ քանիցս անդրադարձել եք մարտի 1-ի թեմային եւ ասել, որ Դուք չեք եղել հրաման տվողը եւ պատասխանատվություն էիք կրում այնքանով, որ պաշտոն էիք զբաղեցնում, բայց այն տեղի ունեցավ այսպես ասած, Ձեր եւ Սեյրան Օհանյանի իշխանությունների խաչմերուկում, տասը հոգի սպանվեց, որի համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել մինչ օրս։ Ձեր կարծիքով, ովքե՞ր են մարտի 1-ի պատասխանատուները։

Այս հարցը պետք է իշխանությանը տրվի։ Այդ դեպքերի վրա ձեւավորվել է իշխանություն, որը մինչ օրս գործում է, դատական համակարգը այս իշխանության համակարգն է, որքան էլ ձեւացնենք ու ասենք` անկախ համակարգ է։ Ես հարյուր տոկոս կողմնակից եմ մինչեւ վերջ բացահայտմանը։ Ես երեւի միակ քաղաքական գործիչն եմ եղել, որ իմ գործունեությունը հրապարակային է եղել, եղել է այն հարցազրույցը, որ ես տվել եմ, իսկ շատ մարդկանց գործունեությունը անորոշ է այդ օրերին, ուր էին, ինչ էին անում, ինչ սենյակներում էին, այդ մարդիկ են վախենում հետաքննությունից կամ դատարանից։ Ես երկու ձեռքով կողմ եմ, որ թափանցիկ հետաքննություն լինի, բացահայտվի, ամեն ինչ պարզվի մի նպատակով, որպեսզի մենք իմանանք` իսկապես ինչ է եղել եւ որպեսզի ապագայում կանխենք նման իրադարձությունները: Մի կողմ դնենք պատժել- չպատժելու հարցը, ուղղակի հետագայում կանխելու համար, եթե դա մեզանից անկախ տարբեր գործողությունների հետեւանքով է եղել, ուղղակի իմանանք` ինչ է եղել։

Իրական պատասխանատուները իշխանություննե՞րն են։

Չէ, բացահայտելը նրանց գործն է, եթե չեն անում, իրենց պետք է հարց տալ՝ ինչու չեն անում։ Իմ ելույթը առաջին կրակոցից 3-4 ժամ առաջ է եղել, ոչ զոհեր կային, ոչ արտառոց դեպքեր, ուղղակի բոլորը կանխատեսելով` փորձել եմ կանխել: Ես կոչ եմ արել երկխոսության, ես քաղաքական այրի պատասխանատվությամբ այդ օրը ուզել եմ ժողովրդի հետ խոսել, որովհետեւ համարձակվել եմ դա անել, ընդհանրապես կապ չեմ ունեցել այլ երեւույթների հետ: Ինձ մտահոգել է երկրի հեղինակությունը արտաքին աշխարհի առաջ եւ ես դրանով եմ զբաղվել:

Պարոն Օսկանյան, Ձեր դաշնակից Սեյրան Օհանյանը մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի ղեկավարն էր եւ բանակը հանվել էր ժողովրդի դեմ։ Սա խնդիր չէ՞, Սեյրան Օհանյանը չպե՞տք է այս առումով պատասխան, բացատրություններ տա:

Եթե իրեն հարց տրվի, վստահ եմ` ինքն իր պատասխանն ունի, ինքս էլ համոզված եմ, որ Սեյրան Օհանյանն էլ էդպես կապ չի ունեցել կոնկրետ զոհերի հետ, դա իմ համզոմունքն է: Եթե այլ ապացույցներ կան, այլ բան է բացահայտվում, այդ փաստերը կարելի է ընդունել։ Ես իմ համոզմունք ունեմ եւ չեմ տեսնում, որ դա կարող է խոչընդոտ լինել իմ ու Սեյրան Օհանյանի համագործակցությանը:

Ինչո՞ւ չի բացահայտվում։

Իշխանություններին պետք է տալ այդ հարցը, իրենք պետք է էդ բոլորը անեն։

Ձեր դաշինքի օրակարգում կլինի՞ մարտի 1-ի բացահայտումը։

Ցանկալի է, իհարկե։ Լավ կլինի, ասեմ` եթե ոչ այլ բանի համար, գոնե իմանանք` ինչ է կատարվել՝ հետագայում նման իրադարձություններից խուսափելու համար։

Այսինքն, եթե դուք գաք իշխանության, բացահայտելո՞ւ եք մարտի 1-ը:

Ես երբեք դեմ չեմ լինի, չեմ խոչընդոտի, ինձ համար ցանկալի է, որ իսկապես, հասարակությունը իմանա ինչ կատարվել, որ հետագայում խուսափենք նման զարգացումներից:

Լուրեր Հայաստանից - NEWS.am