Կոտրված ապակիով ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել (տեսանյութ)
Չինական Sichuan Airlines ավիաընկերության օդանավի օդաչուների խցիկի առջևի ապակիներից մեկը կոտրվել է և դուրս ընկել թռիչքի ժամանակ, հայտնում է The Daily Mail-ը՝ հավելելով, որ գլխավոր օդաչուին հաջողվել է բարեհաջող վթարային վայրէջք կատարել Չինաստանում։
Օդաչու Լյու Չունցզյանը հայտնել է, որ մինչ ինքը փորձել է վայրէջք կատարել, երկրորդ օդաչուն դուրս է թռել առաջացած անցքից, և նրա մարմնի մի մասը հայտնվել է օդում: Նավապետի խոսքով՝ նա գոտկատեղի շրջանում ոչ մեծ վնասվածք և դեմքին քերծվածքներ է ստացել:
«Ինքնաթիռի սրահում ջերմաստիճանը հասել էր -40 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի, և սարքերի մեծ մասը սկսել էր չաշխատել»,- ասել է Լյու Չունցզյանը:
Ուղևորներից աննշան վնասվածք է ստացել մի կին, որը վայրէջքից հետո հիվանդանոց է տեղափոխվել:
Ականատեսները տեսանյութ են նկարահանել ու ներբեռնել համացանցում:
«Որոշ մարդիկ գոռում էին, դարակներից ընկնում էին ճամպրուկները, իսկ սննդի կոնտեյներները սահում էին միջանցքով»,- պատմել է ուղևորներից մեկը:
Ավիաընկերության ներկայացուցիչները կարծում են, որ միջադեպը տեղի է ունեցել թռիչքի կառավարման ստորաբաժանման աշխատակիցների սխալի պատճառով:
Ինքնաթիռն իրականացնում էր Չունցին-Լհասա չվերթը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...