ՊԵԿ տեսուչները սկսել են «առանձնահատուկ խստությամբ» ստուգել և տուգանել «Սուրմալու» առևտրի կենտրոնի առևտրականներին
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսուչները վերջին օրերին սկսել են «առանձնահատուկ խստությամբ» ստուգել և տուգանել «Սուրմալու» առևտրի կենտրոնի առևտրականներին: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՊԵԿ, որտեղից փոխանցեցին, որ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից ապրիլի 1- ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են միայն ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ: Ինչի արդյունքում 51 հարկ վճարողների մոտ արձանագրվել են խախտումներ:
ՊԵԿ-ից հայտնեցին նաև, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում 12 ստուգում է իրականացվել «Փեթակ»-ում՝ 9, «Սուրմալու» առևտրի կենտրոնում՝ 7 ստուգում: Ըստ ՊԵԿ-ի՝ ստուգումների համար հիմք են հանդիսացել ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների վերլուծության, ՊԵԿ մոնիտորինգի կենտրոնից ստացված տեղեկատվության հիման վրա ստուգումների բաժինների աշխատակիցների իրականացրած ռիսկերի տեսողական նույնականացման արդյունքում հարկ վճարողների կողմից գնորդներին ՀԴՄ կտրոններ չտրամադրելը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...