Վերջին օրերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատունը խիստ հսկում են
«Ժողովուրդը» գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ վերջին օրերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատունը խիստ հսկում են «Լեգիոն» անվտանգության ընկերության աշխատակիցները: Որոշ տեղեկություններով՝ «Լեգիոն» ընկերությունը պատկանում է Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի եղբորը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ինչո՞ւ է հսկվում քաղաքապետի տունը, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց. «Ես տեղյակ չեմ: Քաղաքապետի տան, անձի հետ կապված քաղաքապետարանն ի՞նչ առնչություն ունի»: Հետաքրքրիր է, թե ումից է վախենում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը երեկ շտապել էր ներկա գտնվել նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության նիստին և երեկ լրագրողներին հավատացնում էր, թե իր հրաժարականի հարցը չկա օրակարգում:
Միան թե, հիշեցնենք, Երևանի ՏԻՄ ընտրություններում «Ելք» ցուցակը գլխավորում էր ներկայիս Փաշինյանը, որի կողմնակիցները բացահայտել էին Տարոն Մարգարյանի օգտին ընտրակաշառքի դեպքեր, ցուցակներ: Թավշյա հեղափոխության օրերին էլ քաղաքապետարանի աշխատակիցներն Ավանում նաև ծեծի էին ենթարկել համաժողովրդական շարժման անդամներին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...