Գեղարքունիքի մարզում գյուղացիները հայտնվել են իրենց կարտոֆիլի բերքն իրացնելու խնդրի առաջ
«Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող գյուղացիները հայտնվել են իրենց բերքն իրացնելու խնդրի առաջ:
Մարդիկ այս պահին մեծ քանակությամբ կարտոֆիլ ունեն իրենց ամբարներում պահեստավորած, սակայն չեն կարողանում իրացնել գնորդ չլինելու պատճառով: Գեղհովիտցիների խոսքերով՝ նախորդ տարիներին Ռուսաստանից և Վրաստանից մարդիկ են եկել և մեծ քանակությամբ կարտոֆիլ տարել: Բայց այս տարի ոչ ոք չի մտել գյուղ: Մինչդեռ որքան տաքանում են օրերը, այնքան պահեստավորած կարտոֆիլը փչանում է, և ստիպված են այն դարձնել անասնակեր: Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե այժմ իրենց գյուղում մարդիկ պահեստավորած ունեն մոտ 2000 տոննա կարտոֆիլ: «Բավականին մեծ թիվ է մեր գյուղի համար:
Նախորդ տարի նման խնդիր չկար: Իսկ այս տարի գնորդ չունենք, փնտրում ենք, բայց չկան»:
Նշենք, որ գյուղատնտեսության նախարարությունից խոստացել են զբաղվել այս հարցով: Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարը ճամպրուկային տրամադրությունների մեջ է, առաջիկա օրերին հազիվ թե լուրջ քայլեր անեն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...