Նիկոլ Փաշինյանի աշխատավարձից կպահեն ԱԺ նիստերից բացակայելու համար
«Ժողովուրդը» գրում է. «ԱԺ ղեկավարությունը, կարծես թե, ցանկանում է «վրեժ» լուծել արդեն ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանից և հաշվել ապրիլ ամսվա բացակայությունները:
Ինչպես հայտնի է՝ Փաշինյանը՝ որպես ընդդիմադիր գործիչ, մարտի 31-ից քայլարշավ էր սկսել և ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում բացակայել է ԱԺ և լիագումար, և հանձնաժողովի նիստերից: Ինչպես հայտնի է՝ այդ բացակայությունների պարագայում պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվում: Եվ ստացվում է՝ այս դեպքում պահումներ կարվեն նաև նրա աշխատավարձից: Վառ ապացույցն էլ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի կողմից ներկայացրած տեղեկանքն է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակոբյանն ԱԺ ղեկավարությանը տեղեկանք է ներկայացրել ապրիլ ամսին տեղի ունեցած հանձնաժողովի նիստից Փաշինյանի բացակայությունների մասին:
Իհարկե, սա ՀՀԿ-ական պատգամավորի վերջին վատությունն է, և այն դեպքում, երբ իր ՀԷԿ-ը փակած գյուղացիների ճնշման արդյունքում խոստացավ մայիսի 8-ի և կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, սակայն դա էլ չարեց: Համաձայնեք՝ փոքրոգությունը ոմանց մոտ արդեն ախտորոշում է»,-գրում է թերթը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...