Կասիլյաս. Ես Բարսելոնայի համար չեմպիոնական միջանցք կկազմեի. նրանք տարիներ առաջ մեզ համար կազմել են
«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը խոստովանել է, որ չեմպիոնական միջանցք կկազմեր «Բարսելոնայի» համար:
Մայիսի 6-ին կայացած կլասիկոյից առաջ «Արքայական ակումբը» հրաժարվել էր մասնակցել Իսպանիայի համար ավանդական` երկրի չեմպիոնի կոչումը նվաճած թիմի համար չեմպիոնական միջանցք կազմելու արարողությանը:
«Բարսելոնան» մեզ համար չեմպիոնական միջանցք կազմել է «Սանտյագո Բեռնաբեուում» մի քանի տարի առաջ: Այս անգամ ես էլ նրանց համար դա կանեի»,- Կասիլյասի խոսքերն է փոխանցում «AS»-ը:
Հիշեցնենք` «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև Կատալոնիայի մայրաքաղաքում կայացած հերթական հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Այդ օրը, հիշեցնենք, վերջին 10 տարվա ընթացքում կայացել է առաջին կլասիկոն, որտեղ թիմերից մեկը դաշտ է դուրս եկել նոր չեմպիոնի կարգավիճակով: Վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 2008 թվականի մայիսին, որտեղ էլ հենց «Բարսելոնան» չեմպիոնական միջանցք էր կազմել «Սանտյագո Բեռնաբեոում»:



















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ