Նիկոլ Փաշինյանը ցուցարար էր, իսկ հիմա Հայաստանի վարչապետն է. New York Times-ի անդրադարձը հայաստանյան իրադարձություններին
Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները շարունակում են մնալ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Խորհրդարանի կողմից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությանն անդրադարձել է ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականն ընդգծում է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում՝ 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այնուհետև պարբերականը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը նա արեց վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Երևանի Հանրապետության հրապարակում իր աջակիցների հետ հանդիպմանը. «Ձեր հաղթանակն այն չէ, որ ես ընտրվեցի Հայաստանի վարչապետ: Ձեր հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով պետք է լինի Հայաստանի վարչապետը»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...