Երևանի քաղաքապետարանը վերատեղադրում է ցույցերի օրերին հավաքված «Երևան» ձուլվածքով նստարանները
«Ժողովուրդը» գրում է. «Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատել է, թե ինչպես են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մայրաքաղաքի կենտրոնում տեղադրում «Երևան» թուջե ձուլվածքով գերթանկարժեք նստարանները: Հիշեցնենք, այդ նստարանները քաղաքապետարանը հավաքել էր հանրահավաքների օրերին, որպեսզի ցուցարարները դրանք չօգտագործեն փողոց փակելու համար: Նաև այդպես փորձել են նստարանները փրկել հնարավոր վնասումներից: Բայց հիմա, փաստորեն, նրանք նույնությամբ հետ են բերում տարածը: Նստարանների հանդեպ նման ուշադիր վերաբերմունքը պատահական չէ. «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ անգամ գրել է, որ Երևանի քաղաքապետարանը մեկ նստարանը գնել է մոտ 165 հազար դրամով: Դե, հասկանալի նստարաններն ավելի էժան են, պարզապես, քաղաքապետարանն այդպես գումար է աշխատում ատկատի ճանապարհով: Հիշեցնենք, որ, օրինակ, նախորդ տարվա համար քաղաքապետարանը գնել է 500 հատ «Երևան» թուջե ձուլվածքով նստարան' ծախսելով ավելի քան 82 մլն դրամ:
Իսկ այդ նստարանները նրանք գնում են միշտ նույն ընկերությունից՝ «Նիկոլ Դուման»-ից»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...