Դատախազները պատերազմ են հայտարարել քննիչների դեմ. հայտնի միջադեպի շարունակությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազները պատերազմ են հայտարարել քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների դեմ:
Պատճառը 2017 թվականի դատախազ եղբայրների` Նարեկ եւ Հայկ Խաչատրյանների կողմից քննիչ Սուրեն Նազարյանին ծեծի ենթարկելու միջադեպն էր. կատարվածի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել, որը, սակայն, հետո կարճվեց հանցակազմի բացակայության պատճառով:
Ու քանի որ դատախազ եղբայրները ստիպված են եղել քրեական գործով անցնել որպես կասկածյալ, հիմա, երբ ամեն ինչ անցյալում է, փորձում են վրեժ լուծել:
Կենտրոնի բաժնի դատախազների եւ քննիչների միջեւ թեժ խոսակցություն է եղել, մասնավորապես դատախազները քննիչներին հասկացրել են, որ ամիսներ առաջ քննիչի պատճառով դատախազները հայտնվեցին ՀՔԾ-ում, եւ հիմա էլ իրենք նույն բանը չեն կարող անել քննիչների նկատմամբ, ու այստեղից էլ սկսել է դատախազների կողմից քննիչներին հսկելու, նրանց գործի վրա բացթողումներ գտնելու գործընթացը, ինչը համակարգում լարված իրավիճակ է ստեղծել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...