Մրցավարական կոպիտ սխալներ եւ ոչ-ոքի էլ կլասիկոյում
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Բարսելոնում հանդիպեցին «Բարսելոնան» եւ «Ռեալը»:
Առաջինը գոլ խփեցին դաշտի տերերը: Տասներորդ րոպեին կատալոնացիներն արագ հակագրոհ ձեռնարկեցին եւ Ռոբերտոյի փոխանցումից հետո Սուարեսը բացեց հաշիվը: Ընդամենը չորս րոպե անց Կրոս-Բենզեմա-Ռոնալդու գեղեցիկ կոմբինացիան ավարտվեց գոլով:
Դրանից հետո Ռոնալդուն բաց թողեց գոլ խփելու երկու հրաշալի հնարավորություն, բայց առաջին դեպքում լավ խաղաց դարպասապահը, իսկ երկրորդ դեպքում գնդակը մի փոքր շեղ հարվածեց:
Առաջին խաղակեսի վերջում, երբ «Ռեալը» առավելություն ուներ, դաշտի տերերը սկսեցին սադրանքի դիմել, փորձելով գցել խաղի տեմպը եւ հունից հանել հյուրերին: Նախ Սուարեսը Ռամոսին ներքաշեց վեճի մեջ, որի հետեւանքով երկուսն էլ դեղին քարտ ստացան, ապա Մեսին կոպիտ սահանկում արեց եւ արժանացավ դեղին քարտի, ապա Բեյլը խախտեց կանոնները, բայց դեղին քարտ չստացավ, որից անմիջապես հետո Ռոբերտոն հարվածեց Մարսելոյի դեմքին եւ հեռացվեց դաշտից:
Ընդմիջումից հետո՝ 52-րդ րոպեին Սուրաեսը կոպտորեն հարվածեց Վարանի ոտքին, նրան վայր գցեց, շարժվեց առաջ եւ տեսնելով, որ մրցավար Էրնանդես Էրնանդեսը կանոնների խախտում չի արձանագրում, փոխանցեց գնդակը Մեսիին, որն էլ հաշիվը դարձրեց 2:1:
Դրանից հետո առավելությունը «Ռեալինն» էր, չնայած վնասվածքի պատճառով թիմի առաջատար Ռոնալդուն ընդմիջումից հետո փոխարինվել էր: Մեկը մյուսի հետեւից վտանգավոր պահեր էին ստեղծվում, իսկ գոլ գրանցվեց միայն 74-րդ րոպեին, երբ Ասենսիոյի փոխանցումից հետո Բեյլը հրաշք հարվածով հաշիվը հավասարեցրեց:
Չորս րոպե անց Ալբան տուգանային հրապարակում վայր գցեց Մարսելոյին, բայց մրցավարը որոշեց 11 մետրոնոց չնշանակել:
Ի վերջո դրամատիկ խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ