Որոշ ցուցարար ուսանողներ դասախոսներին պարտադրում են նշանակել իրենց գնահատականները առանց քննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հասարակությունը բավական ոգեւորված է համաժողովրդական շարժման հաղթանակով, երբ ի վերջո ՀՀ քաղաքացիներին հաջողվեց հրաժարական պարտադրել անպարտելի թվացող Սերժ Սարգսյանին: Միայն թե, հիմա ոգեւորությունը, ազատությունը երբեմն այլ դրսեւորումներ է ստանում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս օրերին բուհերի որոշ ուսանողներ, որոնք հանրահավաքների մասնակցության պատճառով չեն ներկայացել քննություններին, հիմա արդեն փորձում են խուսափել դրանք հանձնելուց, դասախոսներին պարտադրելով նշանակել իրենց գնահատականներն առանց քննության: Իսկ եթե ոչ, ուսանողները «սպառնում են» դասերին չներկայանալ, ժամանապրհ փակել եւ այլն:
Եվ սա, չնայած շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հորդորին, որ ուսանողները գնան դասի, սովորեն հանձնարարված դասերը: Թերեւս, Փաշինյանը եւս մեկ հայտարարությամբ պետք է հանդես գա, որով կոչ անի ուսանողներին՝ սովորել ու պատշաճ կատարել պարտականությունները եւ շարժման հաշվին խույս չտալ ուսումնառության ընթացքում ցուցաբերած թերացումներն ուղղելուց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...