Անչելոտին կգլխավորի «Յուվենտուսը»
Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը հանդիպել է իտալացի մարզիչ Կարլո Անչելոտիի հետ եւ քննարկել այս ամռանը թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նրա հնարավոր նշանակումը: Անչելոտիի թեկնածությանը կողմ է «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին, հաղորդում է Tuttomercatoweb-ը:
Մասիմիլիանո Ալեգրին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնից:
Կարլո Անչելոտին «Յուվենտուսը» գլխավորել է 1999-2001 թվականներին: 58-ամյա Անչելոտին 2017թ. սեպտեմբերին Մյունխենի «Բավարիայից» հեռացվելուց հետո աշխատանք չունի:
Նա միակ մասնագետն է, որը գլխավոր մարզիչի պաշտոնում դարձել է Իտալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի չեմպիոն:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ