Կարեն Ասլանյանը՝ բրոնզե մեդալակիր
Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց լեհ Դավիդ Կարեցինսկու հետ եւ հաղթեց մեծ առավելությամբ՝ արդեն առաջին մրցափուլում վաստակելով 6 միավոր: Հայ ըմբիշը մրցակցին պարտության մատնեց 7:2 հաշվով՝ առաջին մեդալը բերելով Հայաստանին այս առաջնությունում:
Միակ սփոփիչ գոտեմարտում Կարեն Ասլանյանը 5:3 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Էլման Մուխտարովին: Նախօրեին Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում սերբ Մատե Նեմեշին 5:0 հաշվով հաղթելուց հետո հաջորդ փուլում 3:6 հաշվով պարտվել էր ռուս Արտյոմ Սուրկովին: Քանի որ Ասլանյանին հաղթած Սուրկովը նվաճել է եզրափակիչի ուղեգիր, հայ ըմբիշը հնարավորություն էր ստացել մայիսի 2-ին պայքարել բրոնզե մեդալի համար:
Մայիսի 2-ի երեկոյան մրցահերթում մեդալների համար գոտեմարտելու են նաեւ աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը եւ Մաքսիմ Մանուկյանը, որոնք նախօրեին տարել էին 3-ական հաղթանակ եւ դուրս եկել եզրափակիչ: 97 կգ քաշային Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը կվիճարկի Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայայի հետ, իսկ 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը եզրափակիչում կմրցի բելառուս Վիկտոր Սասունովսկու հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Սլավիկ Գալստյանը (63 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Արթուր Շահինյանը (87 կգ) մեդալ չէին նվաճել:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ