Հենրիխ Մխիթարյանը ստացել է ամենաբարձր գնահատականը (ֆոտո)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բրիտանական Daily Mail-ի վարկածով ամենաբարձր գնահատականն է ստացել Լոնդոնի «Արսենալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» միջեւ անգլիական Պրեմյեր լիգայի 36-րդ տուրի խաղում:
Իր նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդին» գոլ խփած 29-ամյա Մխիթարյանը ստացել է 7 գնահատականը: Նույն գնահատականին է արժանացել նաեւ «Արսենալի» հույն պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսը:
«Օգտագործեց «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների տրիբունայի մոտ գոլ խփելու պահը: Մենք դա տեսել էինք նաեւ նախկինում: Հրաշալի ավարտ հաշիվը հավասարեցնելիս: Նա բարձրացրեց ձեռքերը, որպեսզի չտոնի գոլը»,- Մխիթարյանի մասին գրել է հեղինակավոր պարբերականը:
Whoscored.com-ը եւս Մխիթարյանին տվել է 7.9 գնահատականը՝ ճանաչելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ 29-ամյա Մխիթարյանն առաջին ֆուտբոլիստն է, որը մեկ մրցաշրջանում գոլի հեղինակ է դառնում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, ինչպես նաեւ գրավում մանչեսթերցիների դարպասը: Այս մրցաշրջանը նա սկսել էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել էր «Արսենալ»:
Մանչեսթերում կայացած խաղում դաշտի տերերը հաղթել էին 2:1 հաշվով, իսկ հայ կիսապաշտպանը ծնկի վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ էր ընդգրկվել «Արսենալի» մեկնարկային կազմում եւ հանդես եկավ 76 րոպե: Հանդիպումից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանը վնասել է նույն ծունկը: Մինչեւ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումը Հենրիխը խաղադաշտից բացակայում էր ապրիլի 5-ից, երբ ծնկի վնասվածք էր ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում:
Մայիսի 3-ին «Արսենալը» Մադրիդում Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպում է անցկացնելու «Աթլետիկոյի» հետ (առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը):



















































Մխիթարյանը կերտեց Ինտերի 5:1 հաշվով հաղթանակը
Ադրբեջանը կարծես դեմ չէ, որ Մխիթարյանը խաղա Բաքվում
Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Ադրբեջանի չեմպիոնի
«Արսենալ»-ը հաղթեց ՊՍԺ-ին. Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
Մխիթարյանն առաջնությունն ավարտեց վեցերորդ տեղում
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ