Մխիթարյանը կերտեց Ինտերի 5:1 հաշվով հաղթանակը
Իտալիայի առաջնության 20-րդ տուրում առաջատար «Ինտերը» հյուրընկալվեց «Մոնցային»։ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 5:1 հաշվով։
12-րդ րոպեին հանդիպման հաշիվը 11-մետրանոցից բացեց «Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն։
14-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը տուգանային հրապարակում փոխանցում կատարեց Ֆեդերիկո Դի Մարկոյին, իսկ նրա սուր փոխանցումը գոլով ավարտեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
60-րդ րոպեին կրկին Հենրիխ Մխիթարյանի անցումից եւ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամի գոլային փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց Հաքան Չալհանօղլուն։
69-րդ րոպեին դաշտի տերերը կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն 84-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը 11-մետրանոցից խփեց միլանյան թիմի չորրորդ գոլը։
88-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը սեփական կիսադաշտում կասեցրեց մրցակցի գրոհը, սլացավ առաջ եւ գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամին, որը հաշիվը դարձրեց 5:1 (տեսանյութ):
«Ինտերը» 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Մոնցան» 11-րդն է՝ 25 միավոր։


















































Ադրբեջանը կարծես դեմ չէ, որ Մխիթարյանը խաղա Բաքվում
Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Ադրբեջանի չեմպիոնի
«Արսենալ»-ը հաղթեց ՊՍԺ-ին. Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
Մխիթարյանն առաջնությունն ավարտեց վեցերորդ տեղում
Հենրիխ Մխիթարյանը ստացել է ամենաբարձր գնահատականը (ֆոտո)
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից