Արտեմ Ասատրյանը ճնշում է. նրա հետ չար կատա՞կ են արել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած հայաստանում իշխանափոխությունը փաստացի տեղի է ունեցել, սակայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը որոշել է չնահանջել եւ ճնշել իր ենթականերին: Պատճառն այն է, որ այս օրերին նախարարության աշխատողների մի մասն օնլայն, իսկ մի մասն էլ ֆիզիկապես հետեւում է հանրապետությունում տեղի ունեցող հանրահավաքներին:
Սա Արտեմ Ասատրյանի սրտով չէ եւ պահանջել է կիլոմետրով հեռու մնալ հանրահավաքներից:
Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ասատրյանը նույնը հրահանգել է նախարարության մարզերի տարածքային աշխատողների հետ կապված:
Երեւի ոմանք որոշել են Ասատրյանի հետ չար կատակ անել եւ հավաստիացնել, որ ՀՀԿ-ն մնալու է իշխանության ղեկին, իսկ ինքն էլ նախարար, ուստի որոշել է բոլորին ճնշել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...