Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ հայաստանյան բողոքի ցույցերին
Միջազգային լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Հայաստանում արդեն 8-րդ օրն ընդդեմ ՀՀ իշխանությունների անցկացվող բողոքի ցույցերին։
«Հայաստանի՝ ժողովրդականություն չվայելող նախագահն իրեն վարչապետ է դարձրել» վերտառությամբ հոդվածում The Economist պարբերականը հիշատակում է 2014 թվականի Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ մեկ անձ չպետք է ձգտի իշխանության լինել երկու ժամկետից ավելի, և հավելում է, որ ապրիլի 17-ին երկրի խորհրդարանը նրան ընտրեց որպես ՀՀ նոր վարչապետ:
Պարբերականը նշում է, որ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Մոտ մեկ տասնամյակ իշխանության լինելով՝ պարծենալու քիչ բան կա, գրում է պարբերականը՝ անդրադառնալով տնտեսության վիճակին, գործազրկությանը, աղքատության մակարդակին, կոռուպցիային և մենաշնորհներին:

Deutsche Welle պարբերականը հաղորդում է նախօրեին կառավարական շենքերի արգելափակման ընթացքում տասնյակ ձերբակալությունների մասին և գրում է, որ ավելի քան մեկ շաբաթ մարդիկ դուրս են գալիս փողոց՝ բողոքելու ՀՀ իշխանությունների դեմ: Լրատվամիջոցն անդրադարձել է նաև ընդդիմադիր գործիչ, բողոքի ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «թավշյա հեղափոխությանը» և քաղաքացիական անհնազանդության ակցիաներին, ինչպես նաև նշում է, որ ԵՄ պատվիրակությունը Հայաստանում կոչ է արել բոլոր կողմերին «զսպվածություն և պատասխանատվություն» ցուցաբերել:

Associated Press-ն, իր հերթին, հաղորդում է, որ Հայաստանի մայրաքաղաքը ցնցած ցույցերի առնաջորդը կոչ է անում աջակիցներին շարունակել երթևեկությունը կաթվածահար անելու ջանքերը:
Reuters գործակալությունը նշում է, որ Հայաստանի Հանրապետության նոր նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել երկխոսության կոչով, մինչ հազարավոր մարդիկ շարունակել են բողոքի ակցիաներ անցկացնել փողոցում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...