Ֆուտբոլը կարող է բուժել հիպերտոնիան
Գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է, որ ֆուտբոլի պարապունքները երեք ամսվա ընթացքում կարող են նվազեցնել զարկերակային բարձր ճնշումը ֆիզիկապես պասիվ մարդկանց մոտ:
Համատեղ հետազոտությունները, որոնք իրականացվել են Կոպենհագենի համալսարանի, չորս դանիական համալսարանական կլինիկաների, շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի և Ցյուրիխում Շուլտեսի կլինիկայի կողմից, ցույց են տվել, որ շաբաթական երկու անգամ եռամսյա ֆուտբոլային մարզումներից հետո ցածր ֆիզիկական ակտիվություն ունեցող հիպերտոնիկների մոտ էապես նվազում է զարկերակային ճնշումը, զարկերակի հաճախականությունը հանդարտ վիճակում և ճարպային ծավալը:
Բացի այդ ֆուտբոլային մարզումները դրականորեն են ազդում նաև սրտամկանային հիվանդությունների այլ ռիսկային գործոնների վրա, ինչպիսիք են թթվածնի մաքսիմալ օգտագործումը, սրտային անբավարարվածությունը, հոդերի ճկունությունը և խոլեստերինի մակարդակը: Ինչպես նաև այդ ազդեցությունը ավելի նշանակալից է, քան ուժային մարզումների ժամանակ, և ավելի քիչ, քան վազքի:
Փորձերի ընթացքում կամավորների խումբը, որը ֆուբոլ էր խաղում, համեմատեցին այլ սպորտային մարզումներով զբաղվող մասնակիցների և ֆիզիկապես պասիվ խմբի հետ: Հետազոտությունները իրականացվել են մեծածավալ գիտական ծրագրի շրջանակներում, որը նվիրված էր ֆուտբոլի ազդեցությանը առողջության վրա:
Ստացված արդյունքների հիման վրա ծրագրի ղեկավար Պիտեր Կրուստուպը Կոպենհագենի համալսարանից խորհորդ տվեց ֆուտբոլային մարզումները ներառել հիպերտոնիայի բուժման և սրտամկանի հիվանդությունների նվազեցման գործընթացներում:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում