YouTube-ից անհետացել է աշխարհի ամենադիտված տեսանյութը
Լրատվամիջոցները հայտնել են աշխարհի ամենադիտված տեսանյութի՝ YouTube-ից «անհետացման» մասին։ The Independent-ը մասնավորապես նշում է, որ YouTube-ից անհետացել է պուերտոռիկացի երգիչ Լուիս Ֆոնսիի Despacito երգի պաշտոնական տեսահոլովակը, որը համարվում է աշխարհի ամենադիտված տեսանյութը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ռեկորդային 5 մլրդ դիտում հավաքած տեսանյութը հեռացրել են Prosox and Kuroiʼsh խմբավորման հաքերները:
Նշվում է, որ հաքերները փոխարինել են տեսահոլովակն իրենց ֆայլով, որում պատկերված են դիմակներ կրող և զենք բռնած անհայտ անձինք: Տեսահոլովակի նկարագրությունում հայտնվել է «Ազատագրե՛ք Պաղեստինը» արտահայտությունը:
Այժմ տեսահոլովակը բեռնելու ժամանակ մի շարք երկրների օգտատերեր տեղեկատվական հաղորդագրություն են տեսնում այն մասին, որ ֆայլը հեռացված է:
YouTube-ի և Vevo ալիքի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել իրավիճակը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ