Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը հրաժարվել են հարսանեկան նվերներից
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ու նրա հարսնացու, ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը խնդրել են հանրությանը հարսանեկան նվերներ չուղարկել իրենց: Դրա փոխարեն բոլոր ցանկացողներին առաջարկվել է գումար ուղարկել բարեգործական կազմակերպություններին: Համապատասխան հայտարարությունը նրանց անունից հրապարակել է Քենսինգթոնյան պալատը, հաղորդում է The Guardian-ը:
Հայտարարությունում փեսացուն ու հարսնացուն խնդրում են բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նշել տոնը, ներդրում անել նշված 7 բարեգործական հիմնադրամներից մեկում:
Ընդ որում՝ Քենսինգթոնյան պալատում ընդգծել են, որ իրենք որևէ պաշտոնական հարաբերություն չունեն այս կազմակերպությունների հետ:
Զույգն ընտրել է հիմնադրամներ, որոնք զբաղվում են խնդիրներով, որոնց հանդեպ իրենք անտարբեր չեն՝ ներառյալ սպորտը, կանանց իրավունքների համար պայքարը, շրջակա միջավայրի ու ծովափների խնամքը, անօթևանների կյանքը, ՄԻԱՎ-ը և զինված ուժերը:
Հիշեցնենք, որ բրիտանական թագավորական ընտանիքի անդամ արքայազն Հարին, որը գահի ժառանգորդների թվում 5-րդն է, պատրաստվում է գարնանը հրաժեշտ տալ չամուսնացած տղամարդու կարգավիճակին ու կյանքը կապել ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի հետ:
Пахнет изо рта? Утром из вас выйдет огромный ком паразитов, ...
Արտադրանք, որը կարող է բուժել բարձիթողի արված աճառն


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ