Արտեմ Ասատրյանն ամենաաղքատ նախարարն է. որքան է «ստորգետնյա միլիոնատիրոջ» ունեցվածքը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի ունեցվածքը պաշտոնապես այդպես էլ չի աճում: Նա համարվում է Հայաստանի ամենաաղքատ նախարարներից մեկը, միաժամանակ ամենակոռումպացված չինովնիկներից մեկը: Նա այս կոչումը վաստակել է երկարատեւ տքնաջան աշխատանքի շնորհիվ, իր կայացրած վիճահարույց որոշումների արդյունքում. նախարարությունում կամ դրա ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում բացահայտվել են տարատեսակ չարաշահումներ ու վատնումներ, բայց Ասատրյանն այդպես էլ պատասխանատվություն չի կրել իր ղեկավարած ոլորտի համար: Ինչեւէ:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ասատրյանը պաշտոնական հայտարարագրի համաձայն` ունի ընդամենը 28 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը` ամսական 660 հազար դրամի չափով: Իսկապես նա հայտնի ֆիլմի հերոսի նման «ստորգետնյա միլիոնատերերից» է, որին չի կարող բացահայտել իշխանությունն «իր հարկային գերհզոր մեքենայով»:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...