«Կասանդրա» սերիալից հայտնի դերասան Օսվալդո Ռիոսը Զեյթունից հայուհու թոռ է
Հայտնի լատինամերիկացի դերասան, երաժիշտ, մոդել Օսվալդո Ռիոսը, որն առավել հայտնի է 1990-ական թվականներին ցուցադրված սերիալներից, ունի հայկական արմատներ:
Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, Ռիոսն այս մասին պատմել է իր հարցազրույցներից մեկի ժամանակ:
1960թ. ծնված դերասանը մանրամասնել է, որ մորական կողմի տատը հայուհի էր՝ Արևմտյան Հայաստանի Զեյթուն քաղաքից:
Հայտնի է, որ հայկական արմատներով դերասանը ճանաչում է ստացել «Կասանդրա» սերիալի շնորհիվ, որտեղ մարմնավորել է երկվորյակ եղբայրներ Իգնասիո և Լուիս Դավիդ Կոնտրերաներին: Այս հեռուստանովելը ցուցադրվել է ավելի քան 100 երկրում, թարգմանվել 32 լեզվով ու պաշտոնապես գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ լեզուներով թարգմանված սերիալ:
Աղբյուրը նկատում է, որ սերիալներում կրքոտ մաչոյի ու սրտակերի դերեր խաղացած Ռիոսը կյանքում էլ է շատ սիրառատ:
Նա ամուսնացած է եղել 3 անգամ, սիրավեպեր է ունեցել բազմաթիվ կանանց՝ այդ թվում նաև հայտնի կոլումբացի երգչուհի Շակիրայի հետ:
Ինչ վերաբերում է դերասանի ներկայիս կյանքին, ապա նա հարցազրույցների ժամանակ խոստովանում է, որ ապրում է «այսօրվա օրով» ու փորձում է կյանքի ամեն մի ակնթարթից հաճույք ստանալ: Նա ունի պրոդյուսերական կենտրոն, նկարահանվում է սերիալներում ու քարոզում առողջ ապրելակերպ:
Շակիրայի հետ
ÐÐ¾Ñ Ð¾Ð¶ÐµÐµ изобÑажение
ÐаÑÑинки по запÑоÑÑ osvaldo rios
ÐаÑÑинки по запÑоÑÑ osvaldo rios kassandra
ÐаÑÑинки по запÑоÑÑ osvaldo rios


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը