Ինչ է կատարվում աշխարհում մեկ վայրկյանում. 383 մարդ սեր է խոստովանում
Մեկ վայրկյանում մարդու ուղեղում տեղի է ունենում 100 հազար քիմիական ռեակցիա: Հենց նույն ժամանակահատվածում ծնվում է 4.3 երեխա, իսկ մահանում 1.8 մարդ: Google-ը պատասխանում է 49 հազար 483 հարցման, իսկ վայրկյանում ամբողջ աշխարհում ուղարկվում է 2 միլիոն 406 հազար 791 էլեկտրոնային նամակ:
Վայրկյանում ֆեյսբուքում ավելանում է 54 հազար 806 լայք: Արտադրվում է 60 հատ շրթներկ: Միաժամանակ իրենց աշխատատեղերում 18 միլիոն 268 հազար 252 մարդ օգտվում է համացանցից:
Վայրկյանում երկրին հարվածում է հարյուր կայծակ, իսկ Նիագարայի ջրվեժից վայրկյանում գահավիժում է 3 հազար 160 տոննա ջուր: Իսկ ահա Գեյթսը մի վայրկյանում աշխատում է հարյուր դոլար:
Ամեն վայրկյան մարդիկ բացում են 4 հազար տուփ պահածո եւ խմում 14 բաժակ թեյ:
Մեկ վայրկյանում 15 հազար կին օրգազմ է ապրում, իսկ տասը՝ հղիանում: Կհարցնեք ինչո՞ւ, որովհետեւ հենց այս վայրկյանին 1 միլիոն 388 հազար մարդ սեքսով է զբաղվում:
Յուրաքանչյուր հինգ վայրկյանը մեկ տեղի է ունենում մեկ հրդեհ եւ կուրանում մեկ մարդ: Տասը վայրկյանը մեկ ավտոմեքենա են գողանում, իսկ 15 վայրկյանը մեկ համակարգիչ է խափանվում: Իսկ ամենակարեւորն այն է, որ յուրաքանչյուր վայրկյան 383 մարդ սիրո խոստովանություն է անում:
Top-News.am


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ