Թուրինը ծափահարեց Կրիշտիանո Ռոնալդուին (Տեսանյութ)
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսն» ընդունել էր Մադրիդի «Ռեալին»: Շատերն ակնկալում էին համառ պայքար, բայց արդեն երրորդ րոպեին Մարսելո-Իսկո-Ռոնալդու եռաքայլ կոմինացիան ավարտվեց գոլով:
Առաջին խաղակեսում դաշտի տերերն այդպես էլ հակախաղ չգտան մադրիդցիների դեմ, իսկ երկրորդ խաղակեսի 64-րդ րոպեին Կարվախալի փոխանցումից հետո Ռոնալդուն խփեց իր կարիերայի եթե ոչ ամենագեղեցիկ, ապա գեղեցիկ գոլերից մեկը: Նրա շրջադարձ հարվածով գոլը կմնա ֆուտբոլի պատմության մեջ: Պատահական չէ, որ Ռոնալդուին ոտնկայս ծափահարում էր Թուրինը:
Այս խաղում Ռոնալդուն եւս երկու անգամ կարող էր գրավել Բուֆոնի դարպասը, բայց մեկ խաղում չորս գալ խփել նրան չհաջողվեց: Երրորդ գոլը խփեց Մարսելոն՝ կրկին գեղեցիկ գրոհից հետո:
Այսօր կայացած մյուս խաղում Սեվիլիայում «Բավարիան» սպասված հաղթանակ տարավ «Սեվիլիայի» նկատմամբ՝ 2:1 հաշվով, չնայած պարտվում էր 1:0 հաշվով:
Վստահաբար կարելի է ասել, որ բավարացիներն ու մադրիդցիները արդեն լուծել են կիսաեզրափակիչ դուրս գալու հարցը:
Top-News.am


















































Անչելոտի․ Աննախադեպ բան տեղի ունեցավ
Մրցավարը «Ռեալից» գողացավ հաղթանակը
«Ռեալը» հաղթահարում է վնասվածքների դժվար փուլը
Ռոնալդուի ընկերուհին նոր լուսանկար է հրապարակել
Ջորջինա Ռոդրիգեսը նոր լուսանկար է հրապարակել Ռոնալդուի ու երեխաների հետ լողավազանից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ