Կեմերովոյի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհից հետո հրաժարական տված Աման Տուլեևը նոր պաշտոն է ստացել
ՌԴ Կեմերովոյի արդեն նախկին մարզպետ Աման Տուլեևը մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի անդամ է դարձել: Նրան պատգամավորական մանդատը փոխանցելու մասին որոշումը կայացվել է այսօր մարզային ընտրական հանձնաժողովում կայացած խորհրդակցության ժամանակ: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Կեմերովոյի մարզի ընտրական հանձնաժողովի քարտուղար Միխայիլ Պիմենովին:
«Դա տեղի է ունեցել օրինական կարգով: Աման Տուլեևը 2013 թվականին գլխավորում էր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից գրանցված ցուցակը: Նա այդ ցուցակում էր մինչ այսօր»,- ասել է Պիմենովը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ մարզի խորհրդարանի խոսնակ Ալեքսեյ Սինիցինը վայր կդնի իր լիազորությունները և նրա փոխարեն պատգամավորների խորհրդի ղեկավար կդառնա Աման Տուլեևը:
Կեմերովոյի մարզպետը հրաժարական էր տվել ապրիլի 1-ին՝ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո:


















































Կեմերովոյի նահանգապետը հրաժարական է տվել
«Վազում էին, ինձ թվաց ֆիլմից են ուշանում...». Կեմերովոյում հրդեհի ժամանակ հայ մարզիկը երեխաների է փրկել
Կեմերովոյում անհետ կորածների թիվը դեռ չեն հրապարակի
Ռուսաստանում սգո օր է
Առեւտրի կենտրոնի կառավարիչը դեռ կալանքի տակ կմնա