Կեմերովոյի նահանգապետը հրաժարական է տվել
Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական հրդեհից հետո Կեմերովո մարզի նահանգապետ Աման Տուլեևը հրաժարական է տվել։
Մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված տեսաուղերձում Տուլեևը ասել է, որ հրաժարականը «միակ ճիշտ որոշումն է»։
Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հիմք ընդունելով Կեմերովոյի նահանգապետի հրաժարականի դիմումը, հրամանագիր է ստորագրել նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին։ Կեմերովոյի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տուլեևի տեղակալը՝ Սերգեյ Ցիվիլյովը։
«Զիմյայա Վիշնյա» առևտրի կետրոնում մարտի 25֊ին բռնկված հրդեհի զոհերի թիվը, պաշտոնական տվյալներով, 64֊ն է, այդ թվում՝ 41 երեխաներ։


















































Կեմերովոյի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհից հետո հրաժարական տված Աման Տուլեևը նոր պաշտոն է ստացել
«Վազում էին, ինձ թվաց ֆիլմից են ուշանում...». Կեմերովոյում հրդեհի ժամանակ հայ մարզիկը երեխաների է փրկել
Կեմերովոյում անհետ կորածների թիվը դեռ չեն հրապարակի
Ռուսաստանում սգո օր է
Առեւտրի կենտրոնի կառավարիչը դեռ կալանքի տակ կմնա