Ինչ մականուններ ունեն բրիտանական թագավորական ընտանիքի անդամները (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները երկաշունչ ու մոլորեցնող տիտղոսներից բացի ունեն մականուններ կամ կարճ անուններ, որոնցով նրանց դիմում են միայն ամենամտերիմները:
Օրինակ, ինչպես նշում է Tatler-ը, թագուհուն՝ Էլիզաբեթ 2-րդին, դեռ մանկուց անվանում էին Լիլիբեթ: Հետաքրքրական է, որ թագուհու ամուսինը նրան անվանում է հետևյալ կերպ՝ «իմ փոքրիկ կաղամբիկ»:

Որդիներն արքայազն Չարլզին անվանում են կրճատ՝ Պա: Մինչդեռ կինը՝ Քորնուելի դքսուհի Կամիլան, նրան երբեմն անվանում է Ֆրեդ: Նա այս անունով էր դիմում Չարլզին դեռ 30 տարի առաջ, երբ նա ամուսնացած էր արքայադուստր Դիանայի հետ, իսկ իրենց կապը գաղտնի էր:

Իսկ արքայազն Չարլզն այն ժամանակ դեռ սիրուհի Կամիլային անվանում էր Գլեդիս:

Համալսարանում սովորելու տարիներին արքայազն Ուիլյամը ներկայանում էր Սթիվ անունով: Իսկ մայրը՝ հանգուցյալ արքայադուստր Դիանան, նրան անվանում էր «վոմբատ»:

Դպրոցական տարիներին Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին անվանում էին «սքուիկ», այսինքն՝ ճվճվան: Իսկ համալսարանում՝ «Սպասող Քեթի», քանի որ ապագա դքսուհին 9 տարի է սպասել նախքան արքայազն Ուիլյամից ամուսնության առաջարկ ստանալը:

Քչերը գիտեն, որ արքայազն Հարիի իրական անունը Հենրի է: Հայտնի է, որ մայրը նրան մանուկ ժամանակ անվանում էր «ջինջեր», այսինքն՝ կարմրահեր:

Թագաժառանգ արքայազն Ջորջին մտերիմներն անվանում են PG Tips կամ Ջորջի:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ