«Վերջին Մահիկյան» սերիալի դերասանը 22 տարով դատապարտվել է մանկական պոռնո նկարահանելու համար
Դերասան Մուխտար Գուսենհաջիեւը, որը նկարահանվել է «Վերջին Մահիկյանը» սերիալում, 22 տարվա ազատազրկման է դատապարտվել մանկական պոռնոգրաֆիա պատրաստելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ Մոսկվայի քննչական գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Քննչական մարմինների հավաքած ապացույցները դատարանը բավարար է համարել 53-ամյա Մուխտար Գուսենհաջիեւի նկատմամբ դատավճիռ կայացնելու համար: Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ Քրեական օրենսգրքի 132 հոդվածի 4-րդ մասով («Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անչափահասի նկատմամբ՝ պոռնոգրաֆիական նյութեր պատրաստելու նպատակով»)»,- հայտնել է Իվանովան:
Քննությունը եւ դատարանը հաստատված են համարել, որ 2012-2015 թվականներին Գուսենհաջիեւը ազգականների եւ ծանոթների երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել: Դրանից բացի, նա ծանոթացել է երեխաներ ունեցող կանանց հետ եւ հետագայում երեխաների նկատմամբ հակաիրավական գործողություններ կատարել: Ամբաստանյալի տան խուզարկությամբ մանկահասակ երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիական տեսանյութեր են հայտնաբերվել:
«Քննության շրջանակում նշանակվել եւ անցկացվել են բժշկական, սեքսոլոգա-հոգեբանա-հոգեբուժական համալիր, հոգեբանա-լեզվաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները քննությանը թույլ են տվել բոլոր 6 դրվագներով տղամարդուն մեղսագրվող մեղքը հաստատված գնահատել»,- հավելել է Իվանովան: Մոսկվայի Տագանսկյան դատարանի դատավճռով Գուսենհաջիեւին պատիժ է նշանակվել 22 տարի ժամկետով ազատազրկում՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում:
2015 թվականի սեպտեմբերին Գուսենհաջիեւը ձերբակալվել է եւ կալանավորվել է 9-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեղադրանքով: Այդ ժամանակ աղբյուրը հայտնել էր, որ սեպտեմբերին դերասանը աղջկա նկատմամբ բազմիցս սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել, մեկ անգամ դա տեղի է ունեցել Մոսկվայի հայկական թատրոնում:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ