ՀՅԴ-ի տունը կռիվ է ընկել
«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակությունում հերթական կառավարության կազմավորումից առաջ կռիվ է: ՀՅԴ վերնախավն ուզում է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ուղարկել Լոռու մարզպետ, բայց նա չի ուզում, սիրտը նախարարի պաշտոնից չի կտրվում:
Նախարարական պորտֆել է ուզում նաեւ նախկինում նախարար աշխատած եւ այդ պաշտոնի արժեքը խորապես գիտակցող Աղվան Վարդանյանը:
Նա էլ «Տաշիր» ընկերությունների խմբի համասեփականատեր Կարեն Կարապետյանի միջոցով փորձում է լոբբինգ անել մշակույթի նախարարի համար, սակայն սփյուռքահայ մեկ այլ մեծահարուստ բարերար էլ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ բարեխոսել է գործող նախարար Արմեն Ամիրյանի համար:
Իշխանության ներսում էլ առանձնապես հակված չեն Աղվան Վարդանյանին նախարարական պորտֆել տալ, քանի որ դեռեւս փակված չեն սոցապ նախարար Աղվան Վարդանյանի անվան հետ կապված ՎՊ բացահայտումները:
Վերահսկիչ պալատը բացահայտել էր հարյուր միլիոն դրամների հասնող գումարների անհետացում. Չափահասության տարիքի հասնող որբանոցի սաների համար բնակարաններ գնելու համար նախատեսված գումարներն անհետացել էին ու այդպես էլ չգտնվեցին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...