Փոքրիկ հայ տղան գերել է ռուսական «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին
Ռուսաստանի առաջին ալիքով երեկ հեռարձակվեց ռուսական «Голос Дети» նախագծի հերթական թողարկումը: Ինչպես ամեն եթերաշրջանի ընթացքում, այս անգամ եւս նախագծին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած փոքրիկներ:
Երեկվա թողարկման ժամանակ, օրինակ, ժյուրիին գերեց 13-ամյա Արտյոմ Սեյրանյանը, որն այնպիսի էներգետիկայով կատարեց AC/DC խմբի «Highway to hell» երգը, որ Դիմա Բիլանն ու Նյուշան չկարողացան զսպել էմոցիաներն ու շրջվեցին` վայելելու փոքրիկ հայ պատանու կատարումը:
Արտյոմի ելույթի ընթացքում չշրջվեց միայն Վալերիյ Մելաձեն, որն իր քայլը բացատրեց այսպես.
«Ես իմ կոլեգաներին, պարզապես, որոշեցի զիջել, այդ պատճառով էլ չշրջվեցի»:
Ինչեւէ, Արտյոմին իրենց թիմում ցանկանում էին տեսնել թե Նյուշան, թե Դիմա Բիլանը, սակայն փոքրիկը կատարեց իր վերջնական որոշումը` ընտրելով Բիլանին:
Արտյոմ Սեյրանյանի ցնցող կատարումը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ