«Առանց համաձայնության հրապարակումն ապօրինի է։ Պոռնովրեժը հանցագործություն է»
Մեծերի համար ամենահայտնի կայքերից մեկը՝ YouPorn-ը էրոտիկ տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է, այսպես կոչված, «պոռնովրեժի» զոհերի զգացմունքների մասին։ Տեսագրության վերնագիրն է «Նախկին ընկերուհիս չգիտի, որ ես հրապարակել եմ սա», հաղորդում է Metro-ն։
Տեսագրությունը ստեղծվելէ հաջակցություն#AskFirst («Նախ հարցրու») ակցիայի։ Դրա նպատակն է հակազդել «պոռնովրեժին» և լուսաբանել խնդիրը, որի հետ բախվում են դրա զոհերը։
Տեսագրությունում տղամարդը կնոջը խնդրում է մերկանալ՝ վստահեցնելով, որ տեսագրությունը միայն իրենց երկուսի համար է նախատեսված։ Տաբատը հանելուց հետո հերոսուհին հարցնում է «հանդիսատեսին»․ «Քո կարծիքով, ի՞նչ ես անում։ Չէ՞ որ գիտես, որ սա պոռնովրեժ է։ Դու տեսար տեսագրության անվանումը, դու լսեցիր, որ իմ ընկերը հենց նոր ասաց, որ սա ոչ ոք չի տեսնի»։
Հետո աղջիկը պատմում է պոռնովրեժի զոհ դարձած կանանց զգացմունքների մասին՝ ասելով, որ դեպրեսիվ վիճակը երբեմն ինքնասպանության կարող է հանգեցնել։
«Առանց համաձայնության հրապարակումն ապօրինի է։ Պոռնովրեժը հանցագործություն է»,-ասվում է տեսագրության ավարտին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ