PornHub-ը յուրահատուկ ռուսական քաղաք է գտել և նրան արտոնություններ է խոստացել
Խոշորագույն պոռնոկայքերից մեկը՝ PornHub–ը «պրեմիում–վայրերի» քարտեզ է ստեղծել, որի վրա նշված են սեքսի մասին ակնարկող անվանումներով բնակավայրերը։
Այս քաղաքների բնակիչները կարող են պրեմիում–հաշիվ ստանալ միայն այն բանի համար, որ գտնվում են այնտեղ։ Ցուցակում է հայտնվել նաև ռուսական Գայը, որը PornHub-ի քարտեզի վրա որպես Gay (Գեյ) է նշված։
Ոչ կայքը, ոչ էլ այս լուրը տարածող լրատվամիջոցները տեղյակ չեն, որ քաղաքը նման անվանում է ստացել հայ հեղափոխական գործիչ Հայկ Բժշկյանցի շնորհիվ: Հայ հեղափոխական գործչի մականունը եղել է Գայ: Քաղաքն էլ ի պատվ նրա կոչվել է Գայ:
Ի դեպ, Երեւանում էլ կա Գայի հայտնի արձանը եւ կայքը կարող է արձանի շրջակայքում ապրողներին եւս արտոնություններ տրամադրի:
PornHub–ի աշխատակիցների կարծիքով՝ այս քաղաքների բնակիչները հաճախ կարող է ծաղրական կատակների արժանանան։ Կայքի ղեկավարությունը որոշել է ուրախացնել նրանց, և հպարտության զգացում սերմանել նրանց մեջ հարազատ վայրերի նկատմամբ՝ այդ բնակավայրերը որպես «պրեմիում» համարելով։
«Որպեսզի փոխհատուցվի տարիների ծաղրը, PornHub–ը որոշել է այս հատուկ բնակավայրերը #PremiumPlaces անվանել և նրանց տալ ամենալավը, որ կարող է . ազատ մուտք մեր PornHub Premium-ին։ Որպեսզի ստիպենք այդ երջանիկ բնակիչներին հպարտանալ իրենց արմատներով և ստիպենք մնացած աշխարհին նախանձել նրանց»,– ասվում է կայքի պաշտոնական հայտարարության մեջ։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը