Հայկական ծագումով մեքսիկացին արժանացել է բնապահպանության ոլորտում ԱՄՆ ամենաբարձր պարգեւին
Մեքսիկայի ամենաճանաչված գիտնականներից մեկը՝ Խոսե Սարուխանը, արժանացել է բնապահպանության ոլորտում ԱՄՆ ամենահեղինակավոր՝ Tyler Prize պարգեւին։ Կենսաբանը պարգեւը ստացել է մոլորակի կենսաբանական հարստության եւ բազմազանության զարգացման եւ պահպանման գործում իր մեծ ներդրման համար։ Խոսե Սարուխանի առաջարկով Մեքսիկայում հիմնադրվել է երկրի կենսաբազմազանության պահպանման հարցերով զբաղվող աշխարհում առաջին հաստատությունը՝ Conabio-ն։ Հետագայում, դրա նմանությամբ, նման հաստատություն բացվեց ԱՄՆ–ում՝ Սպիտակ տան նախաձեռնությամբ. այն ժամանակ Բարակ Օբաման հայտարարեց, որ մեքսիկական Conabion նահանգների համար օրինակ է ծառայում։
Խոսե Սարուխանը ծնվել է 1940 թվականի հուլիսի 15–ին Մեխիկոյում՝ ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում։
Խոսե Սարուխանը մեքսիկացի դիվանագետ, ԱՄՆ–ում Մեքսիկայի նախկին դեսպան՝ Արթուրո Սարուխանի հայրն է։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում