Չարաշահումները շարունակվում են. նոր բացահայտում Արտեմ Ասատրյանի ղեկավարած գերատեսչությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին իսկապես կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել: Չնայած նրա ղեկավարած նախարարությունում եւ դրա ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներում պարբերաբար բացահայտվող կոռուպցիոն սկանդալներին` Ասատրյանն ամեն անգամ կարողանում է ջրից չոր դուրս գալ` խուսափելով պատասխանատվությունից:
Հերթական չարաշահումներն են հայտնաբերվել նախարարության ենթակայության տակ գործող «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում: Հարուցված քրեական գործի շրջանակներում հափշտակություն կատարելու մեղադրանք է առաջադրվել 4 անձի այն բանի համար, որ «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում առկա ազատ հաստիքներում ձեւականորեն ձեւակերպվել են տարբեր անձինք, ովքեր աշխատանքի չեն ներկայացել, սակայն հաշվարկվել եւ նրանց անվամբ փոխանցվել են աշխատավարձեր, ինչը կանխիկացվել է եւ տնօրինվել այլ անձանց կողմից։
Ընդ որում, առաջին անգամը չէ, որ «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում չարաշահումներ են բացահայտվում: «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ տարվա հունվարին էլ տեղեկացրել էր, որ այդ նույն ՊՈԱԿ-ում բացահայտվել էր, որ հաշվառումից չեն հանվել մահացած, հիվանդանոց տեղափոխված կամ ընտանիք վերադարձած խնամյալները, եւ իբր նրանց համար բյուջեից ավելի քան 8.4 մլն դրամ սննդամթերքի ծախս է կատարվել: Ու հիմա, փաստորեն, այսքանից հետո նույն ՊՈԱԿ-ում չարաշահումները շարունակվել են:
Այս ամենի համար առնվազն քաղաքական պատասխանատվություն է կրում նախարար Արտեմ Ասատրյանը, ինչը ենթադրում է առնվազն հրաժարական: Մինչդեռ Ասատրյանը շարունակում է պաշտոնավարել, ասես այս ամենն իր հետ առնչություն չունի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...