Ալիկն Արամայիսի ձայներն է խլում. «գզիրն» ընկել է դռնեդուռ
«Փաստ» օրաթերթը գրում է, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը իր տարածքի բոլոր համայնքապետերին, անկախ կուսակցական պատկանելությունից, պարտադրել է ՀՀԿ–ի համար տեղերում ապահովել 55–60% ձայն: Դե, մարդկանց վզին տոկոս դնելն այսօր հանցանք չի, վերևից էլ իր վզին են տոկոս փաթաթում: Իսկ երբ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀԿ–ի ռեյտինգային ցուցակով այստեղ սկսեց իր «մրցավազքը», մարզպետի հնարավորությունները կտրուկ նվազեցին: Ալիկն Արամայիսի ձայներն է խլում:
Եվ ահա, մարզպետը ճարահատյալ, երեկ չէ առաջին օրը` ժամը 15:00–ին, իր մոտ հավաքեց Արարատի մարզի բոլոր դպրոցների տնօրեններին: Հանձնարարեց բոլոր դպրոցներում ցուցակներ կազմել աշխատակազմի բոլոր անդամների անուն–ազգանուններով: Յուրաքանչյուրն իր անվան դիմաց պետք է գրի, թե որ կուսակցությանն է ընտրելու:
Մեկ այլ ցուցակով նշվելու է, թե քանի ընտրող կա ասենք` ուսուցչի ընտանիքում, ով ում է ձայն տալու: Միով բանիվ` գզիրն ընկել է դռնեդուռ: Որովհետև ապրիլի 2–ից հետո ապրիլի 3–ն է գալու` «ճտերը հաշվելու» ժամանակը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...