Գորշ զանգվածն ընդդեմ Հրաչյա Ռոստոմյանի
«Ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում» դասական ձևակերպումն այժմ աշխատում է Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանի դեմ։ Նա համարվում է կառավարության ամենաէֆեկտիվ անդամներից մեկը և մեր երկրում մարզական կառավարման լավագույն մասնագետներից մեկն է: Սա արդեն Հայաստանում հերիք է հակառակորդներ, թշնամիներ ձեռք բերելու համար։ Այսպիսին է իրականությունը։
Ակնհայտ է , որ կան մարդիկ, ովքեր հավակնություններ ունեն Սպորտի նախարարի պաշտոնի կամ օլիմպիական կոմիտեի քարտուղարի պաշտոնի վրա։
Ինչպես հաճախ պատահում է այդ ինտրիգների հյուսման պրոցեսում ներգարվվում է մամուլը։ Մամուլի որոշ հրապարակումներից երեւում են Ռոստոմյանի դեմ գրված հոդվածների, լուրերի պատվիրատուների ականջները: Եւ կարեւոր չէ , թե նրանք հիմա որ կուսակցությունից են, կարեւորը երեւույթն է: Ոմանց թվում է, թե նրանք մշտապես պետք է խժռեն, ուտեն խմեն, ոտնատակ տան երկիրը:
Հրաչյա Ռոստոմյանը քիչ գործչ չի կատարել հայաստանյան սպորտի զարգացման համար, եւ եթե համապատասխան մթնոլորտ եւ միջավայր ստեղծվի, ապա կանի էլ ավելին, բայց գորշ զանգվածը, որոնք սրտնեղում են թեւերը քշտած դավեր են նյութում Ռոստոմյանի դեմ:
Հիմա Հրաչյա Ռոստոմյանը մի կարեւոր առաքելություն է իրականացնում՝ հանուն հայկական ֆուտբոլի զարգացման հարթել տարաձայնությունները երկու խոշոր գործարարների միջեւ: Եւ այս փաստը վերոհիշյալ գորշ զանգվածի սրտով չէ:
Ոմանք մամուլի օգնությամբ փորձում են եւ ցեխ շպրտել Ռոստոմյանի ուղղությամբ, եւ տապալել նրա առաքելությունը, լուրեր են տարածում, թե Ռոստոմյանն է գնացել Ռուբեն Հայրապետյանի մոտ, եւ ոչ թե հակառակը:
Եւ ի՞նչ: Հետո՞: Ասենք Ռոստոմյանն է գնացել: Լավ էր արել է։ Իր համար չի գնացել, այլ ֆուտբոլի, որ մի լավ բան արվի, մի քայլ առաջ կատարվի, մի նոր հույս ծնվի: Վերջին հաշվով Հայրապետյանը նաեւ տարիքով ավագ է: Եւ ամենակարեւորը՝ նողկալի նեղ անձնական խնդիրների լուծման համար չի կարելի այսքան կեղտոտ միջոցների դիմել:
Ճանաչելով Ռոստոմյանին, կարող ենք ասել, որ նրան կհաջողվի հարթել առկա տարաձայնությունները, որից հայկական ակումբային ֆուտբոլը միայն կշահի, իսկ այլոց մոտ մաղձն արդեն անթաքույց է դառնում։
Կառլեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ