Ավելի քան 1.2 մլն դոլար. բրիտանուհին Քիմ Քարդաշյանի տեսքով տորթ է պատրաստել (լուսանկարներ)
Անգլիացի հայտնի հրուշակագործ Դեբի Ուինգհեմը թխել է աշխարհի ամենայուրատեսակ տորթերից մեկը, որը պատրաստված է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի տեսքով:
Ինչպես նշում է AdMe.ru-ն, Ուինգhեմին այս պատվերի համար դիմել է մի տղամարդ, որը ծննդյան տոնի առթիվ անակնկալ էր ուզում մատուցել իր սիրելիին: Նշվում է, որ տղամարդու ընկերուհին արտաքնապես շատ նման է Քարդաշյանին:
Պատվիրատուն հրուշակագործին է փոխանցել սիրելիի նկարն ու ասել, որ նրա տեսքով տորթ թխվի: Երբ Ուինգհեմը տեսել է նկարը՝ հասկացել է, որ հոբելյարը և՛ դեմքով, և՛ կազմվածքով չափազանց նման է Քարդաշյանին:
Հետաքրքրական է, որ ուշագրավ տորթն ունի մատնահարդարում, դիմահարդարում, թարթիչներ, մազեր, որոնք պատրաստված են շաքարից և ուտելի են:
Հայտնի է, որ տորթն արժե ավելի քան 1.2 մլն դոլար: Նման բարձր գինը պայմանավորված է այն փաստով, որ տորթի վրա կան ադամանդյա զարդեր:
Նմուշի պատրաստման համար բրիտանուհին ծախսել է 10 օր:
Ի դեպ, Ուինգհեմը խոստովանել է, որ մեծ հաճույքով կպատրաստեր Քիմի ու նրա մյուս քույրերի տեսքով տորթեր:
Ads by Digisales


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը