Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Հայաստանյան բանկային համակարգի ձևավորումը. Երևանյան գուբերնիայից մինչև 21-րդ դար

1849թ. ցարական Ռուսաստանի կազմում ստեղծվեց Երևանի նահանգը, և Երևանն իր կարգավիճակով հավասարեցվեց Թիֆլիսին: Այդուհետ Երևանի ու նահանգի բնակիչները որևէ տեղեկանք ստանալու համար չէին դիմելու Թիֆլիս, ինչպես նախկինում: Բայց, ի տարբերություն Թիֆլիսի, Երևանի նահանգում չկար բանկային հաստատություն, ինչը էապես դժվարացնում էր ձևավորվող կապիտալիստական արտադրահարաբերությունների և ընդհանրապես տնտեսության զարգացումը:

Երևանի նահանգի կազմավորումից հետո, Երևանում բանկ հիմնելու առումով հատկապես ակտիվ շարժ սկսվեց տեղի վաճառականների շրջանում, որոնք դիմումներ էին հղում գուբերնատորին` քաղաքային բանկ, իսկ հետագայում՝ Երևանում պետական բանկի բաժանմունք բացելու խնդրանքով: Գործընթացը տևեց բավականին երկար և միայն 1893թ.-ի մայիսին Ռուսաստանի ֆինանսների նախարար Ա. Վիտտեն թույլատրեց Երևանում բացել պետական բանկի բաժանմունք և այն բացվեց նույն տարվա հոկտեմբերի 25-ին:

Սրանից հետո ոլորտում զարգացումներն ավելի արագ ընթացան և 20-րդ դարասկզբին արդեն Երևանում բացվեցին Ազովի-Դոնի, Վոլգա-Կամսկի, Կովկասյան, Թիֆլիսի վաճառականների բանկերի բաժանմունքները, իսկ Ալեքսանդրապոլում՝ Հասարակական քաղաքային բանկը:

Ֆինանսաբանկային համակարգի ձևավորումը 1918-1920 թթ-ին

Անդրկովկասյան բոներ, հայկական չեկեր ու պաշտոնական թղթադրամները

1918թ.-ի մայիսին անկախություն հռչակած Հայաստանի Հանրապետությունը ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, ֆինանսական ծանր պայմաններում փորձում էր կառուցել իր պետականությունը: Շրջանառվող դրամանիշների ծայրահեղ պակասություն կար: Այն աստիճանի, որ կառավարությունը և պետական բանկը ստիպված էին շրջանառության մեջ դնել պետական և առևտրային բանկերում եղած չեկային կանխիկները, ընդհուպ մինչև 1915-1916թթ. թողարկված ռազմական փոխառությունը: Հայաստանի տարածքում շրջանառության մեջ էին դրվել Անդրկովկասյան կոմիսարիատի դրամանիշները՝ բոները, որոնց վրա առկա էին նաև հայերեն գրություններ: 1918թ. հուլիսից մինչև 1920թ. դեկտեմբեր թողարկվել էր 340 մլն անդրկովկասյան բոն, և 11 մլրդ հայկական չեկ (մեկ ռուսական ոսկին հաշվարկային փոխարժեքով հավասար էր 4000 անդրկովկասյան բոնի և 20 000 հայկական չեկի): ՀՀ-ում ակտիվորեն շրջանառվում էին վերոնշյալ բոներն ու դրանց զուգահեռ անկախության առաջին ամիսներին Երևանում՝ ներքին գործերի նախարարության տպարանում տպագրված Պետական բանկի Երևանի բաժանմունքի ժամանակավոր չեկերը:

Արդյունքում՝ շրջանառվել էր 85 000 ռուսական ոսկուն համարժեք բոն և 550 000 ոսկուն համարժեք հայկական չեկ: Դրանից զատ 1920թ. կեսերին թողարկվեց 189 մլն ռուբլի արժողությամբ լոնդոնյան ռուբլի (հայկական), որը հավասար էր 540 հազար ռուսական ռուբլու կամ մեկ ռուբլին 100 հայկական չեկի:

Լոնդոնյան հայկական ռուբլու ստեծման համար Հայաստանի կառավարությանը կից ստեղծվեց աշխատանքային խումբ, նկարիչներ Արշակ Ֆեթվաճյանի ու Հակոբ Կոջոյանի, ֆինանսիստ Գրիգոր Ջաղեթյանի (հետագայում՝ ՀՀ ֆինանսների նախարար) և ինժեներ Գրիգոր Աղաբաբյանի մասնակցությամբ, որոնք պետք է ստեղծեին Հայաստանի Հանրապետության թղթադրամների էսքիզներն ու դրանք նախապատրաստեին տպագրության: 1919-ի հուլիսին հայկական թղթադրամների ընդհանուր պատկերները վերջնական տեսքի բերվեցին ու հաստատվեցին կառավարության կողմից:

Թղթադրամները 1920թ. սկզբին սկսեցին տպագրվել Անգլիայում, լոնդոնյան հանրահայտ «Վաթերլո և որդիներ» ("Waterlow & Sons Ltd") ընկերության տպագրատանը: Հայաստանի առաջին Հանրապետության պաշտոնական թղթադրամները թվագրված են 1919 թվականով և թողարկված են 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքներով: Նրանց վրա դրոշմված են այդ ժամանակ պաշտոնավարող վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի և ֆինանսների նախարար Գրիգոր Ջաղեթյանի ստորագրությունները: Հիմնական մակագրությունները հայերեն են, մասամբ կան նաև ռուսերեն և ֆրանսերեն մակագրություններ:

Հայկական թղթադրամների ձևավորման մեջ օգտագործված են ազգային պատկերներ և նախշեր: Բացառիկ է համարվում 250 ռուբլիանոց թղթադրամի վրա պատկերված ճախարակով թել մանող հայ կնոջ դիմանկարը, որը հետագայում բոլորի կողմից ընկալվեց և ընդունվեց որպես արդեն առանձին խորհրդանշական կերպար: 100 ռուբլիանոց թղթադրամի վրա նույնպես արդեն հանրահայտ դարձած սուրը ձեռքին օձին տապալող արծիվի պատկերն է, դրոշմված են նաև Արարատ լեռան և Արարատյան դաշտի պատկերները և Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցու զարդաքանդակներից մեկի գծանկարը:

Լոնդոնյան թղթադրամները Հայաստան հասան և շրջանառության մեջ դրվեցին 1920թ. ամռանը, որը քաղաքական մեծ իրադարձություն էր: Սակայն թղթադրամների գործածությունը քաղաքական հայտնի պատճառներով շատ կարճ տևեց:

Հայաստանի Հանրապետությունը չհասցրեց բանկ ունենալ

Նախարարների խորհրդի 1920թ. մայիսի որոշմամբ, նախկին ռուսական պետական բանկի Երևանի բաժանմունքի գործողությունները վերահսկողության տակ դնելու և ապագա ազգայնացման տեսակետից նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով ֆինանսների նախարարությունն իր ներկայացուցչին նշանակեց բանկի կառավարիչի օգնականի պաշտոնում: Այդ փուլում նախարարների խորհուրդը ռուսական պետական բանկի Երևանի բաժանմունքի կատարյալ գրավումը և ազգայնացումը վաղաժամ էր համարում, նպատակահարմար գտնելով առժամանակ բավարարվել օգնականի նշանակումով:

Համաձայն տվյալ փուլում ֆինանսների նախարար Ա. Էնֆիաջյանի զեկուցագրի, ամբողջ մի տարի ֆինանսների նախարարության վարկային բաժինը փորձեր է արել պետական դրամատուն մտցնել մի քանի բանկային գործողություններ, բայց գանձատանը տիրող իրավիճակը և անհրաժեշտ աշխատակազմի բացակայությունը անհնարին են դարձրել սովորական, բայց և չափազանց կարևոր այնպիսի գործողությունների իրականացումը ինչպիսիք են տարադրամի առուվաճառքը, վարկերի դիմաց մուրհակներ բացելը, զեղչելը և այլն: Ֆինանսների նախարարությունում էին կենտրոնացվել աշխատանքներ, որոնք պիտի իրականացվեին կենտոնական բանկում: Հաճախ նախարարը, նրա տեղակալները թողած իրենց բուն գործառույթները ստիպված էին լինում այս կամ այն ապրանքների բաց թողնման թույլտվություն տալ կամ զանազան մթերքների ցուցակների ճշտությունը վավերացնել, ինչը միջին կարգի առևտրա-արդյունաբերական հիմնարկության մեջ հատուկ է երկրորդական պաշտոնյայի:

Իրադարձությունները ավելի արագ էին զարգանում քան կարելի էր սպասել և արդեն 1920թ. սեպտեմբերի 25-ին ֆինանսների նախարար Ա. Էնֆիաջյանը նախարարների խորհրդին ուղարկած զեկուցագրում բոլորովին այլ մոտեցում է դրսևորում. նա նշում էր, որ «ազգային բանկի բացման խնդիրը տվյալ փուլում բարդ է, բայց կարևոր է ունենալ սեփական բանկ, որը հնարավորություն կունենա մասսամբ կատարելու Հայաստանի պետական բանկի ֆունկցիաները: Եվ քանի որ այժմ և եթ անհնարին է ստեղծել մի այդպիսի հիմնակություն, կանոնավոր ապարատով, ուստի անհրաժեշտություն է դառնում գրավել և պետականացնել ռուսական պետական բանկի Երևանի բաժինը, որն ունի կազմ և պատրաստի ապարատ, սեփական բանկի կարիքներին հարմարեցված շինություն և այլն: Եվ, որովհետև պետական բանկի Երևանի բաժինը համահավասար մի հիմնարկություն է, ինչպես և ռուսական կառավարությունից մնացած մի շարք այլ հիմնարկությունները, որոնք ունեին իրենց սեփական գույքը և այժմ ազգայնացված են, ուստի պետական բանկը ևս համահավասար կերպով ենթակա է պետության սեփականացման և կատարյալ ազգայնացման»: Դրա համար նա կառավարությանն առաջարկում էր

1. բաց թողնել ոչ պակաս քան կես միլիարդ ռուբլի իբրև հիմնական դրամագլուխ, որպիսի այդ գումարով բանկը հնարավորություն ունենա բավարարություն տալու այն ահագին պահանջին, որ կդրվի նրա առջև առևտրաարդյունաբերական և այլ հիմնակությունների ու ձեռնարկողների կողմից:

2. ընդունել բանկի ակտիվը և պասիվը պետականացնելով այդ հիմնարկությունը:

Դրանից ուղիղ մեկ ամիս անց՝ 1920թ. հոկտեմբերի 26-ին ընդունվեց օրենք Պետական բանկի Երևանի բաժանմունքը Հայաստանի Հանրապետության պետական բանկ վերանվանելու մասին: Սակայն այդ օրենքի պահանջը չկատարվեց, քանի որ մեկ ամիս անց բոլշևիկները գրավեցին Հայաստանի Հանրապետությունը, իսկ արդեն դեկտեմբերի 20-ին ընդունվեց բանկերի ազգայնացման մասին դեկրետը:

Բանկային համակարգը Սովետական Հայաստանում

Բոլշևիկները գրավելով իշխանությունը, երկրից վտարեցին գործող կառավարությանը: Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության (ՀԽՍՀ) ժողկոմի հրամանով Պետական բանկի Երևանի բաժանմունքը վերանվանվեց ՀՍԽՀ Պետական բանկ, այնուհետ ՀԽՍՀ ժողովրդական բանկ: Սակայն հանրապետության տնտեսության քայքայված լինելու պատճառով այն վերացվեց և 1921թ.-ի սկզբին միացվեց Հայաստանի ֆինժողկոմատին: Դրամաշրջանառությունը կարգավորելու նպատակով 1921թ. կեսերին շրջանառության մեջ դրվեց նոր դրամ՝ «Արմսովզնակ»ը և դադարեցվեց Հայաստանի Հանրապետության դրամնիշների շրջանառությունը:

1922թ. մարտին կազմակերպվեց Հայաստանի պետական Բանկը: ՀՍԽՀ ժողկոմխորհի առաջին նիստում հաստատվեց Պետական բանկի ստեղծումը և Ռուսաստանից տրամադրված կառավարության ոսկու ֆոնդից բանկին տրվեց 100 000 ռուբլի ոսկով՝ որպես շրջանառու միջոց:

1929թ. ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ Պետական բանկի Հայաստանի գրասենյակի նոր շենքի կառուցման համար տրամադրվեց տարածք, 1930-ին սկսվեց և 1933թ.-ին ավարտվեց Սովետական Հայաստանի պետական բանկի շինարարությունը:

Սովետական Հայաստանի բանկը իրավամբ սովետական բանկային համակարգի մի մասնիկն էր, նրա մի մասնաճյուղը, չունենալով որևէ ինքնորույնություն:

1947թ.-ին ԽՍՀՄ-ում իրականացվեց լուծարային բնույթի դրամական բարեփոխում, որի ընթացքում հին նմուշի կանխիկ դրամը փոխանակվեց նորով 10/1 հարաբերությամբ: Նույն գործողությունը գրեթե նույն սկբունքներով կիրառվեց նաև 1960թ.-ին:
Նախարարների խորհրդի որոշմամբ 1987թ. ԽՍՀՄ պետական բանկի հայկական հանրապետական գրասենյակը վերանվանվեց հայկական հանրապետական բանկի (ուներ 52 բաժանմունք):

Հայաստանի Երրորդ Հանրապետության բանկային համակարգը

Հայաստանի երրորդ Հանրապետության բանկային պատմությունը սկսվում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1991թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ բանկի մասին հրամանագրով, որն ուղղված էր ՀՀ բանկային համակարգի ամրապնդմանը: Այդ նպատակով նա հրամայում էր մինչև ՀՀ ազգային բանկի մասին օրենքի ընդունումը, ԽՍՀՄ պետբանկի հայկական հանրապետական բանկը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության բանկի և ժամանակավորապես Հայաստանի հանրապետության բանկի վրա դնել ազգային բանկի ֆունկցիաներ, այդ թվում՝ վարկային և դրամական պետական քաղաքականության իրականացումը ՀՀ տարածքում, բանկային գործունեության կազմավորումը և լիցենզավորումը, օտարերկրյա արժութային գործառնությունների կարգավորումը և լիցենզիավորումը:

Հրամանագրով հանձնարարվում էր նաև մինչև 1992թ. հունվարի 1-ը նախապատրաստել և ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկություններ վերը նշված ֆունկցիաների իրականացումը կանոնակարգող համապատասխան ակտեր ընդունելու վերաբերյալ:
1991թ. դեկտեմբերի 20-ին լուծարվեց ԽՍՀՄ պետական բանկը և սրա ակտիվներն ու պարտավորությունները, ինչպես նաև ՌՍՖՍՀ տարածքի վրա գտնվող գույքը փոխանցվեց Ռուսաստանի կենտրոնական բանկին:

Մինչև 1993թ. նոյեմբերի 22-ը օրինական վճարամիջոց էր հանդիսանում 1961թ. ԽՍՀՄ պետբանկի և 1992թ. Ռուսաստանի ԿԲ-ի կողմից թողարկված բանկային տոմսերը:
Ռուսական ռուբլու գոտու ստեղծման հետաձգումը և տիրող անորոշությունը, ինչպես նաև 1993թ.-ի հուլիսի 26-ին Ռուսաստանի դրամական բարեփոխումը Հայաստանի Հանրապետությունում ստեղծեցին դրամաշրջանառության բարդ իրավիճակ, որը կարգավորելու նպատակով 1993թ. հոկտեմբերին ստեղծվեց ՀՀ դրամաշրջանառության կագարվորման պետական հանձնաժողով. որում ընդգրկվեցին կառավարությունից Ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը, Գերագույն խորհուրդից Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանը, որոնք բանակցում էին ՌԴ-ի հետ նոր ռուբլու գոտու ստեղծման ուղղությամբ: Մինչ այդ 1993թ. ապրիլի 27-ին ՀՀ գերագույն խորհուրդն ընդունել էր «ՀՀ ԿԲ-ի մասին» և «Բանկերի ու բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքները:

«Սեփական արժույթն ունենալու խնդիրը նշված էր դեռևս 1990 ընդունված ՀՀ Անկախության Հռչակագրում: Սակայն բուն գործընթացը փոքր-ինչ այլ զարգացում ունեցավ քաղաքական ու տնտեսական պատճառներով»:

Պատմում է այդ իրադարձությունների ակտիվ մասնակից, ՀՀ կենտրոնական բանկի առաջին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Այդ ընթացքում բնական ձգտում կար միասնական տնտեսական միավոր ունենալու ուղղությամբ: Ռուսաստանը հայտարարում էր, որ կողմնակից է այդ գաղափարին, սակայն վերջինիս վճիռները ճիշտ հակառակն էին ապացուցում: Նոր ռուբլու գոտու վերաբերյալ 1993-ի սեպտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև հերթական համաձայնագիր ստորագրվեց, բայց ամեն ինչ այլ ուղղությամբ էր ընթանում»:

Առաջիններից մեկը Ռուսաստանն էր, որ դուրս եկավ ռուբլու միասնական գոտուց: ԽՍՀՄ մյուս հանրապետություններն աստիճանաբար անցնում էին իրենց ազգային արժույթներին: Այն հանրապետություններից, որտեղ կատարվել էր արժույթի փոփոխություն, չփոխանակված սովետական ռուբլիները հոսում էին դեպի Հայաստան: Օդանավակայանում հատուկ վերահսկողություն կար՝ մեծ քանակոթյամբ բերվող ռուբլիները թույլ չէին տալիս ներմուծել հանրապետություն: Մարդիկ ռուբլիները բերում էին ծխախոտի մեծ արկղերով: Բնականաբար, նման «հոսքը» քայքայում էր Հայաստանի առանց այն էլ ծանր վիճակում գտնվող տնտեսությունը, գներն օր-օրի աճում էին, իսկ Հայաստանը լցված էր ավելորդ ռուբլիով, որի դեմ պայքարելը գերդժվարին խնդիր էր:

Այդ ժամանակ, ազգային արժույթը շրջանառության մեջ դնելու խնդիրը դրվեց վերոնշյալ հանձնաժողովի վրա: Հանձնաժողովն աշխատում էր օր ու գիշեր: Սկզբում նախագահականում էր նրանց նստավայրը, հետո` Կառավարության ընդունելությունների տանը, որտեղ անգամ ջեռուցիչ չունեին: Վանո Սիրադեղյանը նավթավառ նվիրեց, որ մարդիկ կարողանան օրական 20 ժամ աշխատել: Իսկապես, շատ ծանր տարիներին էին:

1992թ. մարտի 27-ին կառավարությունում կայացավ նիստ որի օրակարգում ՀՀ դրամի անվանման հարցն էր և Հայաստանի ազգային թղթադրամի նմուշների մրցույթի արդյունքները: Նիստին մասնակցում էին ՀՀ նախագահն ու փոխնախագահը, վարչապետն ու փոխվարչապետը, գերագույն խորհրդի պատգամավորներ և այլք: Հանձնաժողովի նախագահ Ջ. Ջանոյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ ելնելով անհրաժեշտից ավելին չտարածվելու անհրաժեշտությունից հանձնաժողովը հարմար համարեց դրամի անվանական հրապարակային մրցույթ չկազմակերպել, իսկ նմուշի մրցույթ կազմակերպել Հայաստանի նկարիչների միության շրջանակներում:

Դրամի անվան վերաբերյալ եղել էին հետևյալ առաջարկությունները.
Խնկո-Ապոր անվան հանրապետական գրադարանը առաջարկել էր թղթադրամն անվանել դրամ, իսկ մանրադրամը՝ մանրադրամ:
ՀՀ ազգային գրադարանը՝ ստակ կամ դրամ և ար:
ՀՀ գրականության ինստիտուտը՝ դրամ և մանր:
Հայաստանի պատմության պետական թանգարանը՝ դրամ և մանրադրամ:
ՀՀ ԳԽ պատգամավոր Աշոտ Մանուչարյանը՝ դահեկան կամ ստակ և զուզա կամ պլիկ:
ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկեց դրամ և լումա:

Հանձանժողովը քվերակության արդյունքներով որոշեց առաջարկել ՀՀ կառավարությանը դիմելու ՀՀ Գերագույն խորհրդին՝ ազգային դրամն անվանելու «դրամ», իսկ մանրադրամը՝ «լումա»:

Հայկական դրամի առաջին խմբաքանակը պատվիրվել էր ֆինանսների նախարարության կողմից, քանի որ այն տարիներին ԿԲ-ն դեռևս հանդիսանում էր ԽՍՀՄ պետբանկի հայաստանյան մասնաճյուղ: Առաջին նմուշի համար համատեղ աշխատանք էին կատարել դիզայներներ Աշոտ Մանուկյանն ու Հրաչյա Ասլանյանը: Տարիներ անց, երբ որոշվեց նոր նմուշի թղթադրամներ թողարկել, մրցույթ հայտարարվեց և հաղթող ճանաչվեց Աշոտ Մանուկյանը:

Հայկական դրամի առաջին խմբաքանակի տպագրությունն իրականացվել էր Գերմանիայում: Դրամը Հայաստան տեղափոխվեց ռազմական օդանավերով:

Տպաքանակն այնքան մեծ չէր, որ անհանգստություն լիներ դրա պահեստավորման հետ կապված: Ավելի մեծ խնդիր էր խորհրդային ռուբլին, որը զբաղեցրել էր հանրապետության գրեթե բոլոր բանկային պահուստները:

Այդ ժամանակ Հայաստանի տարածքում, ընդհանուր առմամբ, փոխանակվեց մոտ 117 միլիարդ դրամի նախկին սովետական ռուբլի: Խորհրդային Միության բոլոր տարիների ընթացքում ՀՀ-ում շրջանառության մեջ էր դրվել շուրջ 95 մլրդ ռուբլի, բայց փոխանակման ներկայացվեց 117 մլրդ ռուբլի: Պատճառը ԽՍՀՄ այլ հանրապետություններից Հայաստան եկած ռուբլու մեծ հոսքն էր:
Հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը ռուսական ռուբլու նկատմամբ
1993-ի նոյեմբերի 22-ից սահմանվեց 1դրամը=84 ռուսական ռուբլի: Իսկ եղած ռուսական այլևս անպիտան ռուբլին այրեցին:

Մոսկվայից մի քանի անգամ հանձնաժողով եկավ, որի ներկայությամբ ռուբլիները ոչնչացվեցին այրման ճանապարհով: Երկար ժամանակ այրման համար տարածք էին փնտրում: Երևանում մեծ վառարաններ ունեցող տարբեր գործարաններ փորձեցին, բայց ծավալն այնքան մեծ էր, որ որոշվեց այրումը կատարել Հրազդանի ցեմենտի գործարանում:

1993թ. նոյեմբերի 22-ին ՀՀ տարածքում ներդրվեց 1993թ. նմուշի ՀՀ ԿԲ-ի 10, 25, 50, 100, 200, 500 դրամանոց բանկային տոմսերը: Հայկական դրամը շրջանառության մեջ դրվեց 1 դրամ/200 ռուբլի հարաբերությամբ: Դրանց հետ համատեղ ժամանակավոր շրջանառության մեջ մնացին նաև ԽՍՀՄ 1961-1992թթ. 1-ից մինչև 500 ռուբլի անվական արժեքի թոթադրամները: ՀՀ դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի կողմից հաշվարկային փոխարժեք սահմանվեց 1 ԱՄՆ դոլարը /14.5 դրամ:

1993-1995թթ. թողարկվեցին 10, 25, 50, 100, 200, 500, 1000 և 5000 դրամ անվանական արժեքի թղթադրամները: 1998-2001թթ. 50, 100, 500, 1000, 5000, 20000 դրամ անվանական արժեքների թղթադրամները: 2001թ. Հայաստանի դրամաշրջանառության պատմության մեջ առաջին հոբելյանական թղթադրամը՝ 50000 դրամ անվանական արժեքով՝ նվիրված Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700 ամյակին: Թողարկվեցին նաև բազմաթիվ մետաղադրամներ, որոնց մի մասը հետագայում շրջանառությունից դուրս թողնվեց: ՀՀ առաջին հուշադրամը թողարկվել է 1994թ.-ին, որից հետո թողարկվել են բազմաթիվ ոսկյա և արծաթյա հուշադրամներ, ինչպես նաև հուշադրամներ թեմատիկ շարքերով:

1994թ.-ին Հայաստանում գործող առևտրային բանկերը 55-ն էին 3 մլրդ 612 մլն դրամի ընդհանուր կապիտալով: Հաջորդ երեք տարիներին սրանց թիվը նվազեց հասնելով 30-ի:
2010թ.-ին հանրապետությունում գործում էր 21 բանկ 442 մասնաճյուղերով, 319 մլրդ դրամի ընդհանուր կապիտալով, 32 վարկային կազմակերպություն, 11 ապահովագրական ու բրոքերային ընկերություններ և 254 փոխանակման կետեր:

2015թ. Կենտրոնական բանկը խստացրեց կանոնները և բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն մակարդակը 2017թ. հունվարի 1-ից սահմանեց 30 մլրդ ՀՀ դրամ, նախկին 5 մլրդի փոխարեն: Դրանից առաջ նման միջացառում տեղի էր ունեցել 2009 թվականի հունվարի 1-ին, երբ բանկային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 2.4 միլիարդից հասցվել էր 5 միլիարդի։ Այս գործողությունը նպատակ է հետապնդում ՀՀ բանկային համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման և կայունության ամրապնդմանը, ինչպես նաև ՀՀ բանկային համակարգի գրավչության բարձրացման կապիտալի միջազգային շուկաների մասնակիցների շրջանում, բանկային համակարգի` տնտեսական տարբեր իրավիճակներում շոկերին դիմակայելու ունակության ու ճկունության մեծացման: Բնականաբար այդ միջոցառման արդյունքում հանրապետությունում գործող խոշոր բանկերը կլանեցին ավելի թույլերին: Արդյունքում 2017թ.-ին հանրապետությունում գործում էր 17 բանկ:

2009-ի ճգնաժամը և դրա հաղթահարումը

Աննախադեպ համաշխարհային ֆինանսաբանկային ճգնաժամն Արևմուտքում և Արևելքում տապալեց բանկային բազմաթիվ հսկաների, տակնուվրա արեց շատուշատ երկրների ֆինանսաբանկային համակարգերը: Եղան երկրներ, որ բառիս բուն իմաստով կանգնեցին սնանկացման եզրին:

Բնականաբար, Հայաստանի բանկային և ֆինանսական համակարգի համար իսկական փորձություն էր 2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Այն զգալի ճնշումներ առաջացրեց Հայաստանի արտարժութային շուկայում: Այսուհանդերձ, հակառակ այն ժամանակվա բոլոր հոռետեսական կանխատեսումների, իրականացված արդյունավետ պաշտպանական աշխատանքների շնորհիվ հայաստանյան ֆինանսաբանկային համակարգը չփլուզվեց, իսկ բանկերից և ոչ մեկը չտապալվեց:

2009-2010 թթ. բանկային համակարգում առաջացած իրացվելիության և կապիտալի բավարարության հետ կապված ռիսկերը չեզոքացնելու նպատակով (որոնք կարող էին առաջանալ ազգային արժույթի արժեզրկման ճնշումների, բանկային համակարգից խնայողությունների արտահոսքի և դրամային ավանդները դոլարով փոխարինելու գործընթացների հետևանքով) ԿԲ-ն 2009թ. տարեսկզբից մեծացրեց միջամտությունն արտարժութային շուկայում` կայունացնելով փոխարժեքը: 2009 թ. մարտի 3-ին հայտարարեց, որ ԿԲ-ն վերադառնում է լողացող փոխարժեքի քաղաքականության: Նույն օրը դրամը արժեզրկվեց 21,7%-ով` 373 դրամ նախորդ օրվա 305,8 դրամի փոխարեն: Սև շուկայում դոլարի փոխարժեքը հասավ 600-ի: Այսուհանդերձ, շնորհիվ երկրի ղեկավարության ճկուն գործողությունների և քայլերի, հնարավոր եղավ խուսափել փլուզումից, ինչը շատ կարևոր ձեռք բերում էր:

2009թ. Ընթացքում դրամի արժեզրկումը կազմել է 24,6% (տարեվերջին 380.47՝ տարեսկզբի 307,83-ի փոխարեն): Սա մեծ տարբերություն է, բայց եթե հաշվի առնենք գոյություն ունեցող միջազգային ճգնաժամը, ապա կարող ենք ասել, որ մենք դրանից դուրս եկանք հնարավորին չափ քիչ կորուստներով:

2011թ. 2008թ. համեմատ դրամը արժեզրկվել է միջինը 21,7%-ով. 2011թ. դեկտեմբերին միջին փոխարժեքը կազմել է 383,22: 2012-2013 թթ.դրամը հիմնականում արժեզրկման միումներ է ցուցաբերում՝ ամսական 0,1-2,6%: Իրավիճակը փոխվեց 2014թ. դեկտեմբերին: Միջազգային տնտեսական փոփոխությունները՝ նավթի գների անկումը, դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեզրկման, Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների արդյունքում դրամը դոլարի նկատմամբ նախորդ ամսվա համեմատությամբ արժեզրկվեց 10,3%-ով՝ հասնելով 490-ի: 2015թ. հիմնականում շարունակվեց դրամի արժեզրկումը, և մարտին դրամ/դոլար փոխարժեքը կազմեց միջինը 478,39՝ նախորդ տարվա նույն ամսվա 414,31-ի փոխարեն: Մյուս ամիսներին հիմնականում դիտվում էր կայուն իրավիճակ: 2016թ. հունվար-փետրվար ամիսները միջազգային տնտեսության համար ոչ բարենպաստ էին: Փետրվարին դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվեց ևս 3%-ով՝ միջինը փոխարժեքը կազմեց 493,6՝ նախորդ ամսվա 486-ի փոխարեն:

Ամփոփում

Փորձագետներն ու շուկայի մասնակիցները այն կարծիքին են, որ Հայաստանի նման երկրի համար բավական է անգամ 10-12 բանկերի առկայությունը: Այնպես որ մասնագետների կանխատեսումներով ԿԲ-ի վերջին որոշման արդյունքում 2017 թվականից հետո ևս մի շարք բանկեր կփակվեն, ինչը բացասական հետևանքներ չի ունենա:

Հայաստանի բանկերի համար իրական խնդիր է առկա գումարների բաշխումը: Տնտեսական պասիվությունը հանգեցնում է բանկային գործարքների սակավությանը. Վարկ վերցնող ձեռնարկությունների, գործարարների, անգամ քաղաքացիների թիվը անկում է ապրում, ինչը հնարավոր է շտկել արմատական տնտեսական բարեփոխումների և շուկայի ազատականացման միջոցով:

Միջամանակ անհրաժեշտ է կտրուկ իջեցնել տրվող վարկերի տոկոսադրույքը և վերահսկել վերջերս սնկի պես բուսնող ֆինանսավարկային տարատեսակ կազմակերպությունների գործունեությունը, որոնցից շատերը իրականում «տոկոսով փող տվող» կառույցներ են: Գործը հասել է նրան, որ որոշ, այսպես կոչված, ֆինանսավարկային կազմակերպություններ տված հարյուր դրամի փոխարեն վերցնում են երկու հարյուրը, ինչն անընդունելի է:

Այս ամենի պատճառը նաև, այսպես կոչված «սև ցուցակներն» են, որը պարտաճանաչ, բայց տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների թույլ չի տալիս դիմել բանկերին, քանի որ մեկ կամ երկու անգամ վերջին հինգ տարում ուշացումներ են ունեցել վարկերի մարման ընթացքում:

Միաժամանակ հատուկ պետք է ընդգծել, որ շնորհիվ իրականացվող ճիշտ քաղաքականության, բանկային համակարգը Հայաստանում կայացած ոլորտներից մեկն է, որը կարող է նոր զարգացման փուլ ապրել տնտեսության ակտիվացումից հետո:
Եվրասիական տնտեսական տարածքի ճիշտ և արդյունավետ օգտագործումը ևս կնպաստի Հայաստանի ֆինանսական և բանկային համակարգի ամրապնդմանը: Մնում է շտապել ու համարձակ, ճիշտ բարեփոխումների արդյունքում ֆինանսական և բանկային համակարգն առողջացնել և դուրս բերել զարգացման մի նոր աստիճանի: Եթե ոչ Շվեյցարիա, ապա զարգացած բանկային համակարգ ունեցող Հայաստան մենք կարող են դառնալ:

Տիգրան Խաչատրյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» պատվերով