Թաիլանդում օդանավակայանի աշխատակիցն ուղեբեռի ստուգման ժամանակ գումար է գողացել ուղևորի պայուսակից (տեսանյութ)
Բանգկոկի օդանավակայանի անվտանգության համակարգի աշխատակիցը գումար է գողացել ուղևորից և ձերբակալվել, քանի որ տեղի ունեցածն արձանագրել են տեսանկարահանող խցիկները:
The Daily Mail-ը գրում է, որ օդանավակայանի կին աշխատակիցը ձեռքի ուղեբեռը ժապավենի վրա ստուգելու ընթացքում՝ մինչև ռենտգենյան սարք մտնելը, բացել է ուղևորներից մեկի պայուսակն ու 4 հազար չինական իեն (մոտ 630 դոլար) գողացել պայուսակից:
26-ամյա աշխատակիցը պայուսակից արագ հանել է թղթադրամների կապոցն ու դրել այն իր աջ գրպանում, չնայած այդ պահին ուղևորը կանգնած է եղել իր կողքին:
Նշվում է, որ չինացի ուղևորը նկատել է կորուստն արդեն մեկնման սրահում, կապվել օդանավակայանի ղեկավարության հետ ու հաղորդել տեղի ունեցածի մասին:
Ոստիկանները տեղում բռնել են անվտանգության աշխատակցին՝ հայտնաբերելով կորած գումարը նրա գրպանում: Դրանից հետո օդանավակայանում երկու տարի աշխատած կինը խոստովանել է կատարվածի մասին և ձերբակալվել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...