Ռուսաստանի ամենահարուստ հայերից մեկը մտադիր է ընդլայնել ավտոմոբիլային կայսրությունը
Ռուսաստանի խոշորագույն դիլերական հոլդինգներից մեկը՝ «Ավիլոն»-ը, որի համասեփականատերը հայ Կամո Ավագումյանն է, հետաքրքրված է մեկ այլ խոշոր ռուսական ավտոդիլերի՝ «Genser»-ի ակտիվների գնմամբ:
Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, Genser-ը գտնվում է սնանկության շեմին:
Kommersant.ru-ն մանրամասնում է, որ Genser-ի հարցում «Ավիլոն»-ին ավելի շատ գրավում են ոչ թե ավտոբրենդների հետ կնքած պայմանագրերը, այլ ընկերության դիլերական կենտրոնների շենքերը:
Նշվում է, որ սնանկության շեմին հայտնված Genser-ն արդեն խզել է մի շարք ընկերությունների՝ Audi-ի, Datsun-ի, Volvo-ի հետ պայմանագրերը:
Հայտնի է, որ ավելի վաղ հեղինակավոր Forbes հանդեսի կազմած «Ռուսաստանի 2017թ. խոշորագույն մասնավոր ընկերություններ»-ի վարկանշային աղյուսակում Կամո Ավագումյանի ընկերությունը տարեկան 51 մլրդ ռուբլի հասույթով զբաղեցրել էր 159-րդ հորիզոնականը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում