Բյուջեի միջոցները վատնելով. Երևանի քաղաքապետարանը միլիոններ կծախսի դրոշակների համար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը շարունակում է վատնել համայնքի բյուջեի միջոցները: Այս անգամ քաղաքապետարանը պատրաստվում է միլիոնների հասնող գումարներ ծախսել դրոշակների ե՛ւ ձեռքբերման, ե՛ւ տեղադրման համար:
Միայն դպրոցների, մանկապարտեզների, քաղաքային նշանակության վարչական շենքերի վրա տեղադրված ՀՀ դրոշների փոխման, հիմնային պատվանդաների նորոգման ծառայությունների համար կծախսվի 9 մլն 948 հազար դրամ:
Խոսքը թվով 529 դրոշի մասին է, որոնք պետք է փոխեն ամիսը մեկ անգամ: Իսկ ահա օտարերկրյա նախագահների այցերի կապակցությամբ համապատասխան երկրի եւ ՀՀ դրոշների ձեռքբերման, դրոշակազարդարման, ապամոնտաժման համար կծախսվի 14 մլն 985 հազար դրամ:
«ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նշված գումարով նախատեսվում է իրականացնել մինչեւ 4 օտարերկրյա նախագահների եւ պաշտոնական այցերի դրոշակազարդարումը: Նախնական երթուղիով անհրաժեշտ է ձեռք բերել 700 օտարերկրյա եւ ՀՀ դրոշներ: Հասկանալի է՝ իրականում գնումների գումարի մի մասը ատկատի ճանապարհով հոսում է քաղաքապետի, նրա տեղակալների ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գրպանը` նպաստելով նրանց գերհարստացմանը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...