Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Հայրենադարձներ և փախստականներ մաս 1

Նախաբանի փոխարեն

Հայաստանի բնակչությունը մոտ 3 մլն է, այս պահին նվազման միտումով։ Ադրբեջանի բնակչությունը՝ 10 մլն, բարձր աճման միտումով։ Թուրքիայի բնակչությունը՝ 82 մլն, բարձր աճման միտումով։ Սրանք հրապարակային թվեր են, պետական գաղտնիք չեն և չափազանց մտահոգիչ են։ Իշխանությունը նպատակ է դրել 2040-ին Հայաստանում ունենալ 4 մլն բնակչություն։

Հնարավո՞ր է հասնել այս ցուցանիշին. մեր պատասխանը հետևյալն է՝ պետք է հասնել այդ ցուցանիշին, հակառակ դեպքում հեռանկարը տխուր կլինի։ Իսկ թե ինչպես՝ դա պետք է քննարկել, մշակել և ոչ թե դուր գալու համար կրկնել վերևից հնչեցված թիվը։

Որևէ կոչով, որևէ կարգախոսով, որևէ հուզական մղումով 21-րդ դարում զանգվածային ներգաղթ ապահովել հնարավոր չէ։ Բնական աճով այս ցուցանիշին հասնել հնարավոր չէ։ Միակ տարբերակը հարյուր հազարավոր մարդկանց վերադարձն է Հայաստան։ Սա չափազանց բարդ ու բազմաշերտ խնդիր է։ Հայրենադարձության համար անհրաժեշտ է մի շարք պայմանների և գործոնների համադրում: Միայն ցանկությունը քիչ է։ Մյուս կողմից Հայաստանն ունեցել է խոշոր հայրենադարձության նախադեպեր։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի հայրենադարձության և փախստականների հոսքերի պատմական փուլերը՝ փորձելով վեր հանել խնդիրները, անհաջողության գործոնները։ Ինչո՞ւ հայրենադարձների և փախստականների մեծ մասը չմնաց Հայաստանում, չմերվեց իրականությանը։ Սա միայն պատմական էքսկուրս չէ, սա նաև առաջիկա ծրագրերի համար սխալները չկրկնելու ուղեցույց է:

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

1945թ-ի նոյեմբերի 21-ին ՍՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշում ընդունեց հայերի զանգվածային ներգաղթը կազմակերպելու մասին: Դեկտեմբերի ութին ստեղծվեց Ժողկոմխորհին առընթեր արտասահմանից ներգաղթող հայերի ընդունման և տեղավորման կոմիտե: Հանձնաժողովի նախագահն էր Բ.Ա. Աստվածատրյանը, տեղակալները՝ Հ.Հ Մարջանյանը, ժողովրդական նկարիչ Մ.Սարյանը, ՀՍՍՀ արտաքին գործերի ժողկոմ Ս.Կ. Կարապետյանը, բժշկական գիտությունների դոկտոր Ա.Մելիք-Ադամյանը:

Այս որոշման մասին հրապարակվեց ՀՍՍՀ մամուլում, «Սովետական Հայաստան» թերթում տպագրվեց «Պատմական որոշում» վերնագրով խմբագրական: Հայկական խորհրդային մամուլը, ինչպես բնորոշ էր խորհրդային իրականությանը, հանդիսավոր տոնականությամբ մատուցեց որոշումը: Երկրի տարբեր գյուղերում ու ավաններում հրավիրվում էին ժողովներ՝ խորհրդային կառավարության որոշումը ողջունելու համար:

Անգամ Ս.Էջմիածնի Հայրապետական աթոռի «Էջմիածին» պաշտոնական ամսագիրը 1946 թ-ի ապրիլ-մայիս համարում արտատպում է «Սովետական Հայաստան» պաշտոնաթերթում տպագրված «Արտաշատի շրջանի կոլխոզնիկների և կոլխոզնիկուհիների դիմումը Հայկական ՍՍՌ բոլոր աշխատավորներին» դիմումը, որտեղ մանրակրկիտ ներկայացվում է շրջանի յուրաքանչյուր կոլխոզում հրավիրված ժողովի արձանագրությունն ու որոշումը՝ հայրենադարձների համար կատարվող հանգանակությունների մասին: Նույնպիսի հանգանակությունների մասին էին հաղորդում Հայաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները:

Սակայն, խորհրդային իրականությանը բնորոշ այս պոմպեզ պատրաստությունը, ինչպես պարզվեց ներգաղթից հետո, չհամընկավ իրականությանը և բովանդակային տարբերություն եղավ կարգախոսների և իրական կյանքի միջև:

Խորհրդային կոչերն ու ոգևորող խմբագրականներն ու հոդվածները, սփյուռաքահայերի շրջանում ոգևորություն առաջացրին: Իհարկե , կիսվեցին նրանց տեսակետները, նաև քաղաքական հայացքներից ելնելով մի մասը ոգևորվեց հայրենիք գալու հնարավորությամբ, մյուսները՝ չհավատացին խորհրդային երկրի խոսքին:

Սփյուռքահայ գաղթօջախներում ստեղծվեցին ներգաղթի կոմիտեներ: Առաջին կոմիտեներից մեկը ստեղծվեց Սիրիայում և Լիբանանում, ապա՝ Ֆրանսիայում, Պաղեստինում, Երուսաղեմում, Իրանում, Նյու-Յորքում, Եգիպտոսում, Եթովպիայում, Սուդանում, Իրաքում, Կիպրոսում: Հունահայերի ներգաղթով զբաղվում էր Հունահայերի ազգային ժողովրդական միության կենտրոնական վարչությունը:
Հայրենադարձության հարցերով զբաղվող կենտրոնական կոմիտե է ստեղծվում նաև Հարավային Ամերիկայում:

ՀՍՍՀ կառավարության կազմած նախնական պլանով որոշված էր 1946 թ. Հայրենադարձել 8930 ընտանիք կամ 28800 մարդ, այդ թվում Իրանից՝ 4930 ընտանիք (15800) մարդ. Սիրիայից և Լիբանանից՝ 1450 ընտանիք ( 4950 մարդ), Հունաստանից՝ 600 ընտանիք ( 3450 մարդ), Ռումինիայից՝ 800 ընտանիք (2550) մարդ և այլ երկրներից՝ 50 ընտանիք (150) մարդ (Հ.Մելիքսեթյան, Հայրենքի-սփյուռք առնչություները և հայրենադարձությունը):

Հայրենադարձների առաջին մեծ խումբը Բաթում հասավ «Տրանսիլվանիա» նավով 1946 թ-ի հունիսի 23-ին՝ ճանապարհ ընկնելով Բեյրութից: Նավի վրա 1806 մարդ կար: Հունիսի 29-ին հայրենադարձների գնացքը Բաթումից շարժվեց Խորհրդային Հայաստան:
Այս դրվագների վավերագրական տեսանյութերը հաճախ են ցուցադրվում հայկական հեռուստատեսությամբ: Մարդկանց ցնծությունն անկեղծ է: Դժվարություններն ու սպասվող հիասթափություններն այդ կադրերում չկան:

Ժապավենները վկայում են այն մեծ սպասման մասին, որ մարդիկ կրել են իրենց մեջ, շատերը գնացքից իջնելով համբուրում են հողը ու լաց են լինում:

1946-ի հուլիսին սկսվեց ռումինահայերի, բուլղարահայերի հայրենադարձությունը: «Անիվա» , «Ռոսիա» և «Վերխոյանսկ» շոգենավերով Բուլղարիայից Սովետական Հայաստան ժամանեցին 4383 հայ:

Թվով ամենամեծ հայրենադարձությունը տեղի ունեցավ Իրանից՝ 20597 մարդ:

«1946 թ հունիս-հոկտեմբեր ամիսներին Իրանից, Սիրիայից, Լիբանանաից, Բուլղարիայից և Ռումինիայից Սովետական Հայաստան ներգաղթեց 10801 ընտանիք կամ 50945 մարդ» (Հ.Մելիքսեթյան,Հայրենիք-սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը):
Ըստ մասնագիտությունների ամենափոքր թիվը կազմում էր մտավորականությունը՝ 343 մարդ, որից 160-ը ուսուցիչ, բժիշկներ՝ 61, դերասաններ՝39, նկարիչներ և քանդակագործներ՝ 32, ինժեներներ՝ 15, երգիչներ և երաժիշտներ՝ 19, գրողներ և լրագրողներ՝12, պրոֆեսորներ՝ 2 մարդ:

Հայրենադարձության հանդիսավոր ու ոգեղեն դրվագներից հետո սկսվեց իրական դժվարություններին իրենց բախման փուլը: Առաջին հիասթափությունները և իրենց նախկին կեցության համեմատ եղած տարբերությունները առաջացրին ցնցում և հիասթափություն:

Ամենաառաջին խնդիրը քաղաքաբնակ հայրենադարձվածներին քաղաքում տեղավորելու հնարավորություն չունենալն էր: Արևելյան եվրոպայի, Ֆրանսիայիև մյուս երկրների քաղաքաբնակ հայերին տեղավորում էին հեռավոր գյուղերում՝ առանց որևէ կենցաղային պայմանի, ինչը չէր կարող դժգոհություն չառաջացնել: Հայրենադարձված հայերից մեկը պատմում էր, որ երբ գիշերով Երևանի մոտակա գյուղերից մեկում տեղավորելու էին տարել, նախկին ֆրանսուհին, խնդրում է, որ իրենց տեղավորեն օպերայի հարակից տարածքում, քանի որ աղջիկը կոնսերվարտորիայում է սովորելու: Այս ցանկություն-պահանջն այնքան միամիտ է հնչում խորհրդային իրականության ու բնակֆոնդի պայմաններում, որ Գրենոբլից հայրենադարձված հայուհու հիասթափությունը կարելի է պատկերացնել առանց հետագա մանրամասների, իսկ մանրամասները ֆրանսուհու առաջարկին ի պատասխան հնչած քրքիջն է եղել:

Մեկ ուրիշը նկարագրում է առանց դուռ ու պատուհան իր կացարանը Երևանի արվարձաններից մեկում:

Մյուս խնդիրը վառելիքով ապահոված չլինելն էր: Առաջին ձմեռը շատերը հիշում են ցրտի, սառնամանիքի ձմեռ, երբ ինքնուրույն հայթայթում էին ցանակացած վառելանյութ:
Պետք է նշել, որ տարբեր էին հայրենադարձվածների նյութական վիճակըները Հայաստան գալու պահին: Հիմնական հատվածը տեղացիներից նյութապես ավելի ապահոված էր, բայց առաջին տարում ներգաղթողները ստիպված եղան վաճառել իրենց տան կարևոր ու թանկարժեք իրերը անհրաժեշտ պայմաններով ապահովելու ու սնվելու համար:

Տեղացիների համար նրանց անդրաշխարհիկ իրերը, սպասքը, կահույքը, հագուստը, սպիտակեղենը արժեք ու հետաքրքրություն էին ներակայցնում և դրանք լավ վաճառվում էին:

Խնդիր էր նաև ըստ մասնագիտությունների տեղավորելը: Եկվորների մեջ մեծ թվով ոսկերիչներ, կոշկակարներ,կահույքագործներ ու դերձակներ կային, որոնք ձգտում էին մասնավոր արհեստագործության, ինչը իրենց նախկին երկրներում բնականոն էր, իսկ խորհրդային Հայաստանում հետապնդվում էր ու քրերորեն պատժելի էր: Սա առաջին անհասկանալի ցնցումներից էր հայրենադարձների համար, քանի որ մարդը չէր կարող ընկալել, թե ինչու ինքը, եթե կոշկակար է ու լավ կոշկարար, չի կարող կոշկակարություն անել իր հայրենակցիների համար: Հայաստանցիները, սակայն, շատ շուտ հասկացան, որ հայրենդարձվածները լավագույն կոշկակարներն են, դերձակները, ոսկերիչները և սկսեցին օգտվել նրանց վարպետությունից: Իրենց տներում նրանք, այնուամենայնիվ շարունակում էին մասնավոր գործունեությունը:

1947 թ-ին վերսկսվեց հայրենադարձությունը: Ֆրանսիահայերը Հայաստան են ներգաղթել երկու խմբով, առաջինը՝ «Ռոսիա», երկրորդը՝ «Պոբեդա» նավով:

Հայրենադարձված հայերի հետ զրույցներից առանձնանում են երկու մեծ խումբ հայրեդարձվածներ: Առաջին խումբը որպես դրսի բարեկեցության միջին խավ ակնկալում ու պահանջում էր բարեկեցության գոնե նվազագույն պայմաններ և հայրենիք: Մյուս խմբի համար, թեև նրանք նույնպես պատրաստ չէր կեցության առաջարկվող պայմաններին, բայց հայրենիքում ապրելու գաղափարը գերակայող էր: Հայրենադարձվածների մեծ մասը հետ վերադառնալու ցանկություն ունեցավ անմիջապես, սակայն դա հնարավոր դարձավ յոթանասունականներին միայն, որովհետև երկաթե վարագույրի մասին իրենց տեղյակ չէին պահել:

Ոմանք նույնիսկ նշում էին, որ առաջին տարակուսանքն ապրել են, երբ Բաթում տանող նավի վրա հասկացել են, որ նավախցերի քանակը քիչ է և շատերը մի քանի օր պետք է նավարկեին բաց տախտակամածի վրա: Մյուս մասը, հաստատվեց հայրենքիում՝ առանց վերադառնալու փորձի ու սերունդներն արդեն տեղացի հայեր են:

Հայրենդարձության խնդիրներից էր նաև տեղացիների ընդունելությունը: Իհարկե, արտաքուստ և ի պաշտոնե պետության հրահանգած բոլոր կարգախոսները ըստ արժանվույն ներկայցնում էին հայրենադարձվողների հանդեպ մեծ ոգևորությունը: Իրական կյանքում պատկերը մի փոքր այլ էր: Հայաստանը միատարր երկիր էր, եթե չհաշվենք քիչ թվով ռուսներին, քրդերին, եզդիներին ու ադրբեջանցիներին:

Միատարրությունը ստեղծել էր փակ համայնքին բնորոշ հատկանիշներ: Բացառությամբ ռուսների՝ որոնց հանդեպ խորհդային իշխանության տարիներին հայերին հաջողությամբ ներարկվեց «մեծ եղբոր» ու «կարևոր ազգի» համախտանիշ, երկրում հայտնվող մյուս բոլոր մշակութային խմբերի հանդեպ հայաստանցիները ցուցաբերում էին դժվար ընդունելու վառ արտահայտված տրամադրություն:

Տեղացիների համար խորթ էր արևմտահայերենը և փոխանակ սովորելու և իմանալու, նրանք ձևավորում էին ծաղրի բանահյուսությունը. հայրենադարրձներին տեղացիները կնքեցին «ախպարներ» անունով, ինչը «եղբայր» բառի արևմտահայ տարբերակն էր ընդամենը: Ձևավորվեցին եկվորների խառնվածքի մասին կաղապարներ: Տեղացիներից մեկը պատմում էր, երբ Արեշում ուսանող ժամանակ գնացել էին հայրենադարձ համակուրսեցու տուն նրան կանչելու, մայրը ասել էր, թե աղջիկը ճաշում է ու մի փոքր պետք է սպասել: Սա վեր էր ածվել թևավոր խոսք և հիմք դարձել մտածելու, թե «ախպարները ժլատ են»: Այնինչ մշակույթի մի որակ է, եթե ճաշում է՝ կարելի է սպասել, մանավանդ , որ սպասելու առաջարկն արվել է: Տեղացիները կհրավիրեին ներս՝ միասին ճաշելու, թեև հարց կմնար՝ արդյոք իրոք ուզում են հրավիրել, թե հանրության աչքին առատաձեռն ու հյուրասեր երևալու մեծ ցանկությունից դրդված կլիներ հրավերը:
Այսօրինակ կենցաղային մշակույթի տարբերությունները պատճառ եղան կաղապարների ստեղծման, թեև, իրականում հետ վերադառնալու գլխավոր պատճառը սա չէր, այլ՝ բարեկեցության անհնարությունն ու ազատության բացակայությունը:

Հայրենդարձվածներից շատերը իրենց զավակներին ռուսական կրթության տվեցին՝ որպես Խորհրդային Հայաստանին ինտեգրվելու երաշխիք: Միջնկարգ ու բարձրագույն կրթություն ունեցող մեկից, որը հայրենադարձվելու պահին յոթ տարեկան է եղել, պատահաբար լսեցի փայլուն թուրքերեն: Պարզվեց, տատը տանը թուրքերեն է խոսել, Պոլսից են եղել, ինքը ավարտել է ռուսական դպրոց ու բուհի ռուսական բաժին, իր հայերենը վատն էր, իսկ ռուսերենն ու թուրքերենը՝ փայլուն:

Հետագայում Ֆրանսիա վերադարձած հայրենադարձվածներից մեկը պատմում էր, որ ֆրանսիայից եկած աղջիների մասին տեղացիներն ասում էին, թե թեթևաբարո են, միայն այն պատճառով, որ նրանք ընկերոջ հետ կարող էին ռեստորան գնալ, իսկ տեղացի կանայք ընդունված չէր, որ տղամարդու հետ ռեստորան գնան, լավ չէր նայվում, կամ կարճ փեշը, սկզբում չէին ընդունում, հետո բոլորը հագան, կամ այն, որ իրենք կենսուրախ էին ու բարձր ծիծաղում, պարում ու երգում էին:

Բաթումից գնացքով Երևան հասած հայրենադարձները համբուրել էին հայրենի հողը լաց լինելով, իսկ յոթանասունականներին հետ վերադարձած նույն հայրենադարձվածները հեկեկացել են, երբ Փարիզի «Ռուասի» օդանավակայանում ուղեկցորդուհին հայտարարել է, թե օդանավը վայրէջք կատարեց իրենց սիրելի Ֆրանսիայում:

Հայրենիք վերադարձածների գերակշիռ մասը հետ վերադարձավ: Սա մեծ արտագաղթ էր, որը Խորհրդային իշխանությունը չհնչեցրեց, որի մասին որևէ պաշտոնական հաղորդում լինել չէր կարող: Բայց Հայաստանի բնակչությունը գիտեր, որ նրանք գնում են: Գիտեր, որ գնացին հարևանները, նույն փողոցի վրա ապրող «նոր էկողները», համադասարանցիներն ու համակուրսեցիները: Գիտեին, որ գնացին չհարմարվելով կյանքի պայմաններին ու հնարավորությունների սղությանը:

Իսկ մինչև գնալը նրանք Հայաստանում թողեցին իրենց բերած կենցաղային մշակույթը, արվեստը, արհեստը. սուրճ խմելու՝ ամեն հայաստանցու համար արդեն անբաժան սովորությունը, ասեղնագործությունը, ճաշատեսակները, խմորեղենները, նիստուկացի շատ դրվագներ և ամենակարևորը՝ մարդկանց, որոնք հետագայում դարձան մեր երգարվեստի,գեղանկարչության, երաժշտության, թատերական արվեստի,կինոյի, գիտության խոշոր դեմքերը, որոնցով կարողանում ենք հպարտանալ մինչ օրս:

Հայրենադարձվածների կյանքի մեծ ողբերգությունն առանձին թեմա է: Մեծ թվով հայրենադարձներ աքսորվեցին անծայրածիր Սիբիր, մի անհիմն մատնությամբ կամ թշնամությամբ: Ռուսերեն չիմացող մարդիկ հայտնվեցին քաղաքակրթությունից ու այս անգամ կյանքի նվազագույն պայմաններից զուրկ անտառներում, ավաններում, իրենց գալով ստեղծված կացարաններում: Եվ միայն Ստալինի մահից հետո կարողացան հետ գալ Հայաստան, անծայր ձյուների մեջ թողնելով քաղաքակիրթ աշխարհից կամավոր Հայաստան եկած հարազատների գերեզմանները:

Երկար տարիներ հայրենադարձության միայն հուզական-հայրենասիրական մասից էր ընդունված խոսել: Այնինչ, այն ունեցել է բավական ծանր, տեղ-տեղ ողբերգական դրվագներ: Այս հարցի ուսումնասիրությունը կարևոր է պարզելու համար, թե ինչ գործոններ են պատճառը, որ մշտապես Հայաստան ներգաղթած մարդիկ ինտեգրման խնդիր են ունենում և, ի վերջո, մեծամասնությունը թողնում է հայրենիքը:

Հասմիկ Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի պատվերով»

Շարունակելի